Այսօր մեկնարկեց «Վենետիկի Մխիթարյան Միաբանություն-300» խորագրով միջազգային գիտաժողովը: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր խոսքում նշեց, որ Մխիթարյան Միաբանությունը սխրանք գործած միաբանություն է, որը մեր սերունդներին է փոխանցել հայ ժողովրդի մշակույթի, պատմության այն արդյունքները, որոնք մինչև իրենց են եղել և իրենք հարստացրել են բոլոր կողմերից՝ և ՛ մեր լեզվի, և՛ հատկապես հայոց պատմության գիտական հիմունքների մշակմամբ:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ նշեց, որ 300 տարվա ընթացքում կուտակվել է հսկայական գանձարան, գիտելիքների, հոգևոր արժեքների մի մեծ պահոց, որը կարոտ է ուշադիր ուսումնասիրության: «Վերջապես պիտի գա՞ պահը, երբ մենք կորոշենք լույս աշխարհ բերելու և հրապարակելու Ղևոնդ Ալիշանի «Արցախ աշխարհը»»,-ասաց ԵՊՀ ռեկտորը: