Թեհրանի դատարանը մահապատժի է դատապարտել աղետների բժշկության ոլորտի մասնագետ՝ Շվեդիայում Կառոլինայի ինստիտուտի և Իտալիայում Արևելյան Պյեմոնտի ինստիտուտի աշխատակից Ահմադրեզա Ջաթալիին: Դատավճի մասին հայտնել են գիտնականի կինը և իտալական դիվանագիտական աղբյուրները, հայտնում է newsru.co.il-ը:
Հոկտեմբերի 21-ին Թեհրանի Հեղափոխական տրիբունալի դատավոր Աբոլքասեմ Սալավաթին գիտնականին մեղավոր է ճանաչել թշնամի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ և դատապարտել է բարձրագույն պատժաչափին: Ջաթալին 20 օր ունի դատավճիռը բողոքարկելու համար:
Դատավճռի կայացումից ոչ շատ առաջ գիտնականին մոտ աղբյուրը նամակ է տարածել, որը, նրա խոսքով, բանտից է փոխանցվել: Ջաթալին նամակում հայտնում է, որ ձերբակալության պատճառը եղել է Իրանի օգտին լրտեսելուց հրաժարվելը: