Իսպանական Iberia ավիաընկերության առավոտյան չվերթներից մեկի մոտ 200 ուղևորները Samsung Galaxy Note 8 սմարթֆոններ են նվեր ստացել: Այս մասին հաղորդվում է ավիաընկերության կայքում:
Ակցիան կազմակերպել են Samsung-ի և Iberia-ի նախաձեռնած համատեղ արշավի շրջանակներում: Դրա շրջանակներում հոկտեմբերի 2-6-ին Մադրիդի և Բարսելոնայի, նաև Բիլբաո, Խերես և Գրանադա բոլոր չվերթների ուղևորներին առաջարկվել են անվճար թեյ, սուրճ և հետճաշիկներ: Նոր սմարթֆոններ բաժանելը կոչված է ավարտելու գովազդային արշավը: