Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Ո՞վ է սպառնում Հայաստանի հասարակությանը

Թվում է, թե մինչ վերջին շաբաթները բավականին սահուն ընթացող Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի գործընթացը աստիճանաբար վերածվում է ոդիսականի: Համենայնդեպս, վերջին շաբաթներին և առավել ևս օրերին իրավիճակը դառնում է բավականին անորոշ, և առաջ են գալիս բավականին տագնապալի ազդակներ:

Հայաստանի իշխող կուսակցության փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ Հայաստանն ամեն ինչ արել է նոյեմբերին համաձայնագիրը ստորագրելու համար, և գնդակը Եվրամիության դաշտում է: Երբ Հայաստանի իշխանությունն ասում է, որ ինքն ամեն ինչ արել է, իսկ գնդակը մյուս կողմի դաշտում է, բավականին մռայլ ասոցիացիաներ են առաջ գալիս հայտնի ֆուտբոլային դիվանագիտության հետ: Այդ առիթով էլ Երևանը ինչ-որ ժամանակից սկսած հայտարարում էր, որ գնդակը Թուրքիայի դաշտում է: Խաղը, ինչպես հայտնի է, այդպես էլ մնաց անավարտ, իսկ Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց, որ 2018-ի գարնանը Հայաստանը «պատռելու» է այդ արձանագրությունները:

Եթե ֆուտբոլային դիվանագիտության պարագայում այդ զարգացումը Հայաստանի համար վտանգավոր չէ և նույնիսկ հնարավոր է ասել, որ վտանգավոր էր այն գինը, որով հայ-թուրքական արձանագրություններ էին ստորագրվում և հարաբերություն էր պատրաստվում կարգավորվել, ըստ էության, թուրքական պայմաններով (իսկ որ հայ-թուրքական հարաբերությունը պետք է կարգավորվի պարզապես առանց որևէ նախապայմանի՝ դա անվիճելի է), ապա Հայաստան-ԵՄ համաձայնագրի դեպքում այդօրինակ տապալումը, սառեցումը պարզապես քաղաքական և նույնիսկ ռազմաքաղաքական մեծ կորուստ կլինի Հայաստանի համար:

Թվում է, որ իրավիճակի լիցքաթափում պետք է լիներ համաձայնագրի տեքստի հրապարակումը, որ տեղի ունեցավ օրեր առաջ: Սակայն, ինչպես ցույց է տալիս իրադարձությունների զարգացումը, բուն խնդիրը կապված չէ այդ տեքստի հետ: Հետևաբար հարց է ծագում, թե ո՞րն է բուն խնդիրը, որը ստիպում է գնդակին գտնվել այս կամ այն դաշտում: Համընդհանուր ընկալմամբ՝ խնդիրը Ռուսաստանն է, որը չի ցանկանում Հայաստանի եվրաինտեգրացիա ու ԵՄ-ի հետ հարաբերության խորացում: Բայց առաջանում է մեկ այլ հարց: Եթե խնդիրը Ռուսաստանն է, ապա այն թերևս պետք է արտահայտվեր Հայաստանի վրա ազդեցությամբ: Բայց Հայաստանը հայտարարում է, որ իրենից հասանելիք ամեն ինչն արել է:

Եվրամիությունը համենայնդեպս առայժմ չի հայտարարել հակառակը, թե Հայաստանն է հնարավոր կասկածներ առաջացնողը: Եթե դա Հայաստանը չէ, համենայնդեպս քանի դեռ ԵՄ-ն չի արել այդպիսի հայտարարություն, ապա նշանակում է, որ խնդիրը կամ Ռուսաստանը չէ՝ Հայաստանի վրա ազդեցությամբ, կամ Ռուսաստանն ազդեցություն ունի նաև ԵՄ-ի վրա, ընդ որում՝ այնքան, որ կարող է տապալել Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը:

Աներկբա է, որ համենայնդեպս հայկական կողմի հայտարարություններից հետո խնդիրը իսկապես գտնվում է ԵՄ դաշտում՝ առնվազն հարցերին պատասխանելու մակարդակով: Աներկբա է, որ առաջացել է իրավիճակ, երբ առկա է նախնական պայմանավորվածություններից և համաձայնություններից հրաժարվելու հարց: Ընդ որում, հարց, որն արտացոլված չէ Հայաստան-ԵՄ համաձայնագրում, ըստ այդմ՝ չափելի չէ հանրային հայացքի տեսանկյունից: Բայց իրավիճակի զոհ, խոշոր հաշվով, դառնալու է հենց Հայաստանի հասարակությունը, եթե իրականանան, այսպես ասած, վատագույն կանխատեսումները, ու չստորագրվի, հետաձգվի Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը:

Այդ համաձայնագրի գլխավոր շահառուն Հայաստանի հասարակությունն է եղել և մնում ու լինելու է Հայաստանի հասարակությունը: Ո՞վ է ռիսկի տակ դնում Հայաստանի հանրության շահն ու նաև վստահությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում