Տեսախցիկները ոչ թե դաստիարակեցին մեր ավտովարորդներին, այլ հակառակ էֆեկտ տվեցին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ սրանով և վարորդական իրավունքների առքուվաճառքով պայմանավորելով նաև այն խայտառակ ցուցանիշը, ըստ որի՝ ավտովթարների առումով Հայաստանը աշխարհում 1-ին, 2-րդ տեղում է:
Նրա խոսքով՝ կառավարությունը գողացել է ԴՈՍԱՖ-ի՝ ուսուցում իրականացնելու իրավունքը, մոտ 500 քաղաքացու գործազուրկ դարձրել և որոշել, որ վարորդական իրավունքի համար քննություններ պետք չեն՝ այսօր տեխնոլոգիան զարգացել է, և համակարգչի դեմ հնարավոր է քննություն տալ. «Դա էլ բերել է նրան, որ առևտուր է սկսվել՝ բոլորն էլ որոշել են վարորդական վկայականները գնել»:
Տիգրան Հովհաննիսյանի համոզմամբ՝ համակարգը քանդել է ինքը՝ ոստիկանությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: