Պետք է դատապարտել այն վարքագիծը, որը դրսևորում է ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։
«Ժնևում տեղի ունեցած նախագահների վերջին հանդիպումից հետո նախագահները պայմանավորվեցին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար, մինչդեռ Ադրբեջանն այդ պայմանավորվածությունից հետո ձեռնարկում է հակառակ գործողություն, ավելի շատ փորձում է լարել իրադրությունը», – ասաց նա։