Բանակից տարկետում կստանան միայն լավագույն մարզիկները։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում քննարկումների ժամանակ ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«3-4 տարով տարկետում կստանան միայն Օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում 1-4–րդ տեղերը զբաղեցրած մարզիկները»-նշեց նախարարը: