Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Տարկետումը չենք վերացնում, այլ կրթությունը կարևորողներին առաջարկում ենք որպես սպա զորակոչվել. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է «Պատիվ ունեմ» ծրագրով ակադեմիական կրթության համար տարկետումը վերացնելու մասին խոսակցություններին և քննադատություններին: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, պատասխանելով հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հարցին, Վիգեն Սարգսյանը նշեց, որ կրթության համար տարկետում տրամադրելու համար կա երկու մոտեցում. կամ պետությունը որոշում է, որ ցանկացած քաղաքացի, ով ուզում է ստանալ բարձրագույն կրթություն, պետք է ունենա տարկետում մինչև ուսման ավարտը, կամ  որևէ մեկը տարկետում չի ստանում, որովհետև դրա արանքում ընկած ամեն ինչը սուբյեկտիվիզմի և մասնակի լուծումների մեթոդ է:

«Ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչի համար, օրինակ, որևէ պետական բուհ ընդունվողը կարող է ունենալ տարկետում, իսկ ամբողջ Ամերիկյան համալսարանը` այդպիսի տարկետումների սահմանափակ քանակ, եթե չեմ սխալվում, ընդամենը 10 տեղ: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչի համար նույն մասնագիտությամբ նույն ֆակուլտետում սովորող մի քանի քաղաքացի պետք է ունենան հնարավորություն ավարտել ուսումը և միայն հետո կատարել պարտքը հայրենիքի նկատմամբ կամ չկատարել, իսկ մեկ ուրիշը պետք է 18 տարին լրանալու պահին զորակոչվի, որովհետև ընդունելության քննության ժամանակ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով կես միավոր պակաս է հավաքել: Այսինքն` խնդիրը շատ ավելի լայն է: Եթե մենք լուծում ենք տարեկան 8 հարյուր մարդու հարց, որպեսզի իրենք կարողանան հաջողությամբ սովորել և ավարտել, դա մի մոտեցում է, եթե մենք գիտության և կրթության հարց ենք լուծում, այդ դեպքում բոլորը պիտի հավասար տարկետում ստանան: Եվ, վերջապես, եթե մենք լուծում ենք մեր երկրի պաշտպանության խնդիրը, մենք նայում ենք նման խնդիրներ ունեցող երկրների փորձը և  իրենց տված լուծումները»,-  պարզաբանեց Վիգեն Սարգսյանը:

Նախարարը հավելեց, որ իրենք այդ ծրագրով տարկետումը չեն վերացնում, այլ կրթություն ստանալ ցանկացող, դրա անընդհատությունը կարևորող քաղաքացիներին, ովքեր ուսումն ավարտելուց հետո պետք է բակալավրի աստիճանով զորակոչվեն բանակ, առաջարկում են զորակոչվել որպես սպա, դրա դիմաց ստանալ աշխատավարձ, ուսման ծախսերի փոխհատուցում բակալավրիատուրայում, իսկ հետո` նաև մագիստրատուրայում: «Աշխարհում կրթության անընդհատություն` բակալավրիատուրայից մագիստրատուրա և մագիստրատուրայից ասպիրանտուրա, ոչ մի տեղ չկա: Եթե լիներ, իմաստ չուներ 5-ամյա կրթությունը դարձնել 4+2: Դրա ամբողջ իմաստը այդ արանքի գումարածի ժամկետն է, որի ժամանակ մարդ պետք է աշխատի, փորձ կուտակի, ծառայի, ընկերներ ձեռք բերի, կամավոր աշխատի, հետո գա շարունակի մագիստրատուրայում իր նախընտրած մասնագիտությամբ: Մարդիկ կան ասում են` եթե մինչև 30 տարեկան մարդը թեկնածուական չի պաշտպանել, էլ ի՞նչ թեկնածու, բայց չեն ասում, թե այդ պաշտպանածներից քանի՞սն են հետո գոնե մեկ գիտական հոդված գրել կամ գիտության համար որևէ օգտակար բան արել»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծեց, որ իրենց համար «Պատիվ ունեմ» ծրագրի իրականացումը որոշակի բեռ է, քանի որ պետք է հսկայական ջանքեր գործադրեն ծրագրի ընձեռած հնարավորություններից օգտվել ցանկացող երիտասարդներին պատրաստելու ուղղությամբ:  «Ուսմանը զուգահեռ նրանք պետք է գան և սպայական պատրաստություն անցնեն, մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք նրանց ներգրավելու մեր սպայական անձնակազմի մեջ:Բայց ես  վստահ եմ, որ դրա արդյունքը լինելու է դրական, վստահ եմ, որ դա ամրապնդելու է բանակ-հասարակություն կապը և ամրապնդելու է մեր բանակի նկատմամբ վստահության մեխանիզմները»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում