Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Իշխան Զաքարյանի կնոջ մասնավոր դպրոցի հարցը հասավ դատախազություն

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է այսօր դիմել Գլխավոր դատախազություն՝ կապված Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախկին պետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի կնոջ՝ Գայանե Սողոմոնյանին պատկանող «Վարդանանք» կրթահամալիրի հետ։ Արայիկ Հարությունյանը ցանկանում է, որպեսզի դատախազությունը պարզի, թե ինչպես է հանրակրթության վարչության նախկին պետը իր պաշտոնավարման ժամանակ դպրոցներից մեկի տարածքը տրամադրել  իր ընտանիքի հետ առնչություն ունեցող կրթական հաստատությանը, և արդյոք այստեղ չկա՞ն կոռուպցիոն դրսևորումներ։

«Այն փաստը, որ մարդը հանրակրթության վարչության պետ է, ունի մասնավոր դպրոց, դպրոցներից մեկն էլ տեղակայված է հանրակրթական դպրոցի մասնաշենքում, որի տարածքը տրամադրվել է 20 տարի ժամկետով, այստեղ, իմ կարծիքով, կարող է կոռուպցիա լինել»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ ինքը ենթադրում է, որ մասնաշենքը Գայանե Սողոմոնյանի մասնավոր կրթահամալիրին է տրամադրվել թերևս առանց մրցույթի, որը դատախազությունը կպարզի։

Նշենք, որ 2012 թվականին թիվ 41 դպրոցի մի մասնաշենքը դեռ 2012 թվականին 20 տարով վարձակալությամբ տրվել է Գայանե Սողոմոնյանին պատկանող «Վարդանանք» կրթահամալիրին։ Այս տարի դպրոցների օպտիմալացման որոշումից հետո թիվ 41 դպրոցը ևս օպտիմալացվեց, և հայտնի դարձավ, որ այն ամբողջությամբ տրվելու է Գայանե Սողոմոնյանի կրթահամալիրին։ Արայիկ Հարությունյանը, սակայն, պնդում է, որ այդ դպրոցը ոչ թե ամբողջությամբ պետք է տալ Սողոմոնյանի կրթահամալիրին, այլ ավելացնել մանկապարտեզների թիվը՝ ի հաշիվ ազատված մասնաշենքի:

Այդ հարցով Հարությունյանը դիմել է քաղաքապետարան, իսկ դրանից առաջ դիմել է խնդրանքով, որպեսզի դպրոցի մնացած մասնաշենքը տրամադրվի «Հայ Ասպետ»-ին, որի համար իրեն դիմել էր Կարին Տոնոյանը։ Սկզբում բանավոր համաձայնություն էր եղել, սակայն հետո Կարին Տոնոյանին առաջարկվել էր Կոնդում գտնվող թիվ 23 ավերված դպրոցը՝ պատճառաբանությամբ, որ թիվ 41 դպրոցի տարածքն ամբողջությամբ պետք է տրամադրվի Գայանե Սողոմոնյանին։ Արայիկ Հարությունյանի բարձրացրած աղմուկից հետո, սակայն, քաղաքապետարանից պատասխան է ստացել, որում նշված է, որ թիվ 41 դպրոցում նախատեսվում է հիմնել մանկապարտեզ։

Անդրադառնալով հարցին, թե ինչ սպասելիք կա, որ դատախազությունը պատշաճ ուշադրության կարժանացնի իր դիմումը՝ հաշվի առնելով, թե ովքեր են մյուս կողմում, Հարությունյանը պատասխանեց․«Ես կարծում եմ, որ բոլոր այն խնդիրները, որոնք մենք նկատում ենք, պետք  է իրավական բոլոր ընթացակարգերով, խողովակներով անցկացնենք։ Եթե նույնիսկ այդ խնդիրները լուծում էլ չեն ստանում, ապա դրանք բարձրաձայնվում են, խնդիր են ստեղծում հետագայում նման խախտում անել ցանկացողների համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում