Thursday, 28 03 2024
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում

Մեզ օգնում է զսպումների և հաշվեկշիռների մեխանիզմը. Դեբորա Գրիզերը՝ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի մասին

Այն ամենում, ինչ անում ենք Հայաստանում, փորձում ենք հակակոռուպցիոն վարքագիծ դրսևորել. այսպիսով, մենք մեր բոլոր ծրագրերը դիտարկում ենք այս ոսպնյակի միջոցով: Այս մասին «Ազատություն»  ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) երևանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերը՝ հավելելով, որ ունեն նաև որոշակի ծրագրեր, որոնք ունեն հակակոռուպցիոն հատուկ ուղղվածություն:

«Օրինակ, կարող եք լսած լինել, որ մենք աջակցում ենք կառավարության աշխատակազմի ղեկավարի գրասենյակին և հակակոռուպցիոն խորհրդին: Մենք նաև աջակցել ենք տեղական խորհրդատուներին, ովքեր որոշակի աշխատանք են կատարել կառավարության կողմից առաջնահերթ հռչակված չորս ոլորտներում: Եվ դա շարունակվող ծրագիր է: …Մենք աջակցություն ենք ցուցաբերել, միացել ենք ՄԱԿ-ի կողմից կառավարվող բազմադոնորային մի ծրագրի, և մի քանի դոնորներ աջակցեցին ընտրությունների ժամանակ ընտրողների ինքնությունը հաստատող սարքավորումների ձեռքբերմանը:

Այսպիսով, կան որոշ փոքր ծրագրեր, ու կան ավելի երկարաժամկետ ծրագրեր: Մենք աջակցում ենք քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների և անկախ մեդիա խմբերի, որոնք կատարում են դիտորդական դեր, և կարծում ենք, որ դա շատ կարևոր է»:

Դիտարկմանը, թե հիմնական մտահոգությունն այն էր, թե ինչպե՞ս կարող է կառավարությունը պայքարել կոռուպցիայի դեմ, երբ կառուպցիան իրականում հենց կառավարությունից է գալիս, կարող ե՞ք կառավարությանը վստահել կոռուպցիայի դեմ պայքարը, երբ կոռուպցիայի մեծ մասը տեղի է ունենում հենց կառավարությունում, Դեբորա Գրիզերն արձագանքելն է. «Կարծում եմ, որ մենք պետք է համագործակցենք կառավարության հետ: Բայց, ինչպես արդեն ասացի, մեզ օգնում է զսպումների և հաշվեկշիռների մեխանիզմը, որպեսզի կարողանանք համոզվել, որ մեր տրամադրած գումարները օգտագործվում են նպատակային»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում