Գերմանիայի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ տրանսգենդերի է նշանակել գումարտակի հրամանատարի պաշտոնում: Այս մասին հայտնում է գերմանական RBB 24 հեռուստաալիքը:
Փոխգնդապետ Անաստասիա Բիֆանգին նշանակել են Շտորկով քաղաքում կապի և ապահովման 381-րդ գումարտակի հրամանատար, որի անձնակազմը 750-հոգանոց է:
Նրա խոսքով՝ ենթակաները հանգիստ են ընդունել ղեկավարության որոշումը:
Բիֆանգը պատմել է, որ միշտ որոշակի անլիարժեքություն է զգացել, բայց մինչև 40 տարեկանը համակերպվել է դրան: Սակայն մի անգամ որոշել է հորմոնալ թերապիայի կուրս անցնել և մի քանի վիրահատություն անել: Հիմա նա իրեն կին է համարում: