Եվրոպայի Խորհրդից դուրս գալու որոշումը կախված է բացառապես Ադրբեջանի կամքից: haqqin.az-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը:
«Ադրբեջանը համբերատար է: Ադրբեջանն անհրաժեշտության դեպքում կարող է ցանկացած քայլ ձեռնարկել ի շահ իրեն: ԵԽԽՎ-ում և Եվրոպայում ոչ ոք չի ուզում, որ Ադրբեջանը դուրս գա Եվրոպայի Խորհրդից, ուստի հարցը չի կարող դրվել այդ կառույցից Ադրբեջանի դուրս գալու ձևով»,- ասել է նա: