Կատալոնիայում Մադրիդի իշխանության վերականգնումից հետո ինքնավարության կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը կզրկվի պաշտոնից: La Vanguardia-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան:
Նա նշել է, որ Իսպանիայի Սենատը Կատալոնիայում ուղղակի կառավարում ներդնելու մասին 155-րդ հոդվածի հաստատումից հետո Պուչդեմոնին կզրկի ոչ միայն լիազորություններից, այլև աշխատավարձից: Դրանից հետո, նրա խոսքով, Մադրիդը կնշանակի իր ժամանակավոր ներկայացուցչին Կատալոնիայում:
Սպասվում է, որ Կատալոնիայի հարցում միջոցառումների մասին որոշումը կընդունվի հոկտեմբերի 27-ին: