Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ ԶՈւ սպորտային վաշտն այլևս չի գործի

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայկական բանակում սպորտային վաշտի առկայությունը մեծ խնդիր է համարում: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը` պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հարցին` ընդգծեց, որ այդ վաշտում այն քաղաքացիներն են, ովքեր զորակոչվում են զինվորական ծառայության, պետությունը ծախսում է միջոցներ այդ վաշտը պահելու համար, իսկ այդ ծախսերն արդարացված չեն:

«Խոսքը մոտավորապես 100 մարդու մասին է, նրանց սպասարկող սպայական, ենթասպայական հաստիքների քանակը ևս 100 է, ինչը պահանջում է հսկայական ծավալի ծախս և’ աշխատավարձի, և’ կերակրման, և’ կեցության և’ հանդերձավորման: Բայց այդ մարդիկ իրենց սպորտային առաջընթացի համար պարբերաբար մարզումների մեջ են` ֆեդերացիաների տրամադրության տակ: Իրենք զորամասում գրեթե չեն լինում ու դա հսկայական ծախս է` բացառապես չարդարացված»,- ասաց Սարգսյանը:

Նա հավելեց, որ իրենք  հարցը քննարկել ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որոնք հիմնական շահառուներն են այդ սպորտային վաշտ հասկացության և եկել են եզրակացության: «Կառավարության կողմից սահմանված սանդղակով Օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, պատանեկան առաջնություններում առաջինից չորրորդ տեղ գրաված անձինք ստանում են տարկետում` 3 կամ 4 տարի ժամկետով: Այդ ընթացքում արդյունքը կրկնելու դեպքում նորից են ստանում տարկետում, չկրկնելու դեպքում` զորակոչվում ժամկետային զինվորական ծառայության: Կարծում եմ, որ արդար լուծում է: Հույս ունեմ, որ սա կստիպի մեր մարզիկներին ավելի բարձր ցատկել և ավելի արագ վազել»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում