Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 4-րդ փուլում վաղը «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Սուոնսիին»: Բրիտանացի բազմաթիվ փորձագետների կարծիքով Ժոզե Մոուրինյոյի թիմը կրկին անգամ կխաղա 4-3-2-1 մարտվարությամբ:
Մասնավորապես, դարպասում կլինի Ռոմերոն, իսկ պաշտպանության կենտրոնում Լինդելոֆն ու Սմոլինգը: Աջ եզրում կխաղա Դարմիանը, իսկ ձախից՝ Բլինդը: Որպես հենակետային կիսապաշտպաններ կխաղան Մատիչն ու Էրերան: Ենթահարձակվողի դիրքում կգործի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Կիսապաշտպանության աջ եզրում կլինի Լինգարդը, իսկ ձախ եզրում կխաղա Մարսիալը: Կենտրոնական հարձակվողի դիրքում հանդես կգա Լուկակուն:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի «Հադերսֆիլդի» հետ խաղում Մխիթարյանը տեղ չէր գտել հիմնական կազմում:
«Սուոնսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին: