Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Ադրբեջանական հրթիռներն ու Երևանի հարաբերական լռությունը

Արցախի պաշտպանության բանակը տեղեկություն է հայտնել, որ ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է հինգ արկ և մեկ «Սպայկ» տիպի հակատանկային հրթիռ: Զոհ և վիրավոր չկա, հայկական կողմն էլ ձեռնպահ է մնացել պատասխանից, բայց հայտարարում է, որ շարունակելու դեպքում Ադրբեջանին տրվող պատասխանը լինելու է ցավոտ և անհամարժեք:

Ադրբեջանական կողմը տևական ժամանակ՝ մի քանի ամիս, ձեռնպահ էր մնում հայկական դիրքերի ուղղությամբ արկ կամ հրթիռ արձակելուց, իսկ տեղի ունեցող ողբերգական մի քանի միջադեպերն էլ գրանցվում էին դիպուկահարի կրակոցից: Ժնևի հանդիպումից հետո Բաքուն փաստորեն խախտում է միքանիամսյա այդ «լռությունն» ու արկակոծում հայկական դիրքերը, իհարկե՝ փոքր ծավալով: Սակայն ծավալն այս դեպքում էական չէ, էական է «վերսկսման» փաստը, հատկապես Ժնևի հանդիպումից հետո, որը Բաքուն ներկայացրեց որպես բանակցության «վերսկսում»:

Երևանն իհարկե պնդեց հակառակը, որ դա բանակցություն չէ, այլ հանդիպում, որտեղ պահպանվում է Վիեննայի օրակարգը, այսինքն՝ սահմանին հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման հարցը: Բայց հատկանշական է, որ Ժնևի հանդիպմանը չի խոսվել Վիեննայի օրակարգի մասին, անգամ չի արտահայտվել դա ամփոփիչ հայտարարության տեքստում: Իհարկե, ինքնին հայտարարության մեջ բացակայությունը դեռ չի նշանակում, որ օրակարգը այլևս չեղարկված է: Եվ չի նշանակում, որ բանակցությունն է վերսկսված: Սակայն առաջանում են, մեղմ ասած, մտահոգության և կասկածի հիմքեր, որ կարող է «վերսկսված» լինել Վիեննայի օրակարգի չեղարկման գործընթաց:

Համենայնդեպս, Ժնևի հանդիպումը «սկսվեց» սահմանին հայկական կողմից զոհով և «ավարտվեց» զոհով ու այժմ էլ փաստորեն շարունակվում է հայկական դիրքերի ուղղությամբ հրթիռների արձակումով: Եվ այդ հրթիռակոծումը, անկախ մասշտաբից ու ծավալից, գործնականում առնվազն կարող է դիտվել որպես «հետախուզական» հրթիռակոծում՝ Ժնևից հետո: Եվ դա նաև Սերժ Սարգսյանի հայտարարության ֆոնին, թե Ալիևը ևս մտահոգված է ու շահագրգռված, որ սահմանին չլինեն զոհեր:

Այս օրերին, իհարկե, զոհի մասին հայտնել է նաև ադրբեջանական կողմը, սակայն տվյալ պարագայում խնդիրն այն չէ, որ հայկական զոհի դիմաց ադրբեջանցիները հատուցեն իրենց զոհերով: Ինչ խոսք, եթե հակառակորդը շարունակում է մարդասպանության դիվանագիտությունը, ապա հայկական կողմը նվազագույնը համարժեք պատասխանելն ու պատժելը պետք է շարունակի, սակայն բուն, խորքային խնդիրը միջավայրի, իրավիճակի, քաղաքական կամ ռազմաքաղաքական մթնոլորտի խնդիրն է, որպեսզի չառաջանա լարում, չլինեն զոհեր և պատասխան գործողություններ:

Այդ իմաստով Ժնևին զուգահեռ ադրբեջանական կողմի պահվածքը առաջացնում է հարցեր հայկական կողմին, հայկական դիվանագիտությանը: Մյուս կողմից, իհարկե, Բաքվի պահվածքը կարող է թողնել շանտաժի տպավորություն, բանակցային կամ, այսպես կոչված, հանդիպումային քաղաքական գործընթացում անբարենպաստ վիճակի առումով: Սակայն դրան զուգահեռ կա նաև այլ հարց՝ իսկ գուցե Բաքվի համար գործընթացը ունի հենց այդ նշանակությունը և նպատակը, այսինքն՝ ստանալ ավելի ու ավելի շատ կրակելու «լեգիտիմ» հնարավորություն, ուրիշ ոչ մի բան: Թե հատկապես որ դեպքի հետ գործ ունենք՝ իհարկե շատ դժվար է ասել, դրա համար անհրաժեշտ է գործընթացի կուլիսային մեծ ծավալի տեղեկատվություն, որը չկա: Սակայն ակնհայտ է, որ Ժնևից հետո Բաքուն ակտիվանում է սահմանին կամ դրսևորում նման միտումներ:

Առաջիկայում սպասվում է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում, ինչպես հայտարարվել էր Ժնևից հետո: Չի բացառվում, որ հանդիպումը տեղի ունենա հոկտեմբերի 24-ին Պալերմոյում տեղի ունենալիք ԵԱՀԿ արտգործնախարարների համաժողովի շրջանակում, թեև այդ մասին իհարկե չի եղել որևէ պաշտոնական հաղորդագրություն: Հավանական է նաև, որ Բաքուն հրթիռներն արձակում է արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ:

Բոլոր դեպքերում առայժմ խիստ անորոշ է Երևանի պահվածքը: Արցախի պաշտպանության նախարարության հայտարարությունը միանգամայն համարժեք է իրավիճակին, սակայն բուն խնդիրն այն է, թե ինչ արձագանք է տալու Երևանը, քանի որ ակնհայտ է, որ գործընթացը առայժմ դիվանագիտական փուլում է, և հենց դրանում զարգացումներից է կախված, թե արդյոք Բաքվին կհաջողվի՞ տեղափոխել այն ռազմական փուլ կամ վերադարձնել ռազմական փուլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում