«Եթե Եվրոպան ընտանիքների հետ կապված օրենք ա ուզում մտցնի, թող իրանց ընտանիքների մասին մտածի։ Իրանց մոտ ինչքան մարդկության մեջ չմտած օրենքներ կա, ընդունեցին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը։ Նրա խոսքերով՝ «բնությանը և մարդկությանը դեմ ինչքան հիմարություն կա, Եվրոպան է ստեղծել, Եվրոպայից է գալիս»։ «Թող իրանք չխորանան մեր ընտանիքներում, մեզ չսովորացնեն՝ ոնց ապրենք։ Մենք մեր տրադիցիաներով կարանք ապրենք, հարգենք մեր մեծերին։ Էնպիսի ընտանիք չկա, որ վեճ չլինի։ էդ նորմալա ա։ Մարդիկ պետք է ճիշտ դաստիարակեն իրենց երեխաներին, որ երեխաները ճիշտ ձևով մեծանան»,- ասաց Արզաքանցյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: