«Սասնա Ծռերի» գործից առանձին վարույթ առանձնացված և դատավոր Արթուր Օհանյանի վարույթ ընդունված գործով նշանակվել է դատական քննություն վաղը՝ հոկտեմբերի 24-ին:
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ դատական նիստը տեղի կունենա Շենգավիթ վարչական շրջանի դատարանի շենքում:
Հիշեցնենք, որ Արթուր Օհանյանի նախագահությամբ կքննվի գործը 11 ամբաստանյալի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի մասով: