Սաուդյան Արաբիայում հերքում են տեղեկությունն այն մասին, որ իրենց պաշտոնատար անձանցից մեկը վերջերս այցելել է Իսրայել, փոխանցում է AFP-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սաուդցի արքայազն Մուհամմադ բին Սալմանը գաղտնի դիվանագիտական ուղևորություն է կատարել Իսրայել։ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ արքայազնի գաղտնի այցի մասին տեղեկություններն անհիմն են։
Նրա խոսքով՝ «Սաուդյան Արաբիան մշտապես թափանցիկ է եղել շփումների և այցերի հարցում»։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ չունի Իսրայելի հետ, և հանդիսանում է հրեական պետությանը Արաբական լիգային կողմից հայտարարված առևտրային բոյկոտի մասնակից։