ԱՄՆ-ում նոր սկանդալ է հասունանում՝ կապված կինոարդյունաբերության ներկայացուցչի կողմից սեռական ոտնձգությունների հետ։ Առնվազն 38 կանայք մեղադրել են ռեժիսոր Ջեյմս Տոբեկին իրենց ինտիմ մտերմության հարկադրելու մեջ։ Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը։
Նա գտել է սկսնակ դերասանուհիների կամ դերասանական ուսումնական հաստատությունների ուսանողների և օգնություն առաջարկել կարիերայի հարցում։ Դրա դիմաց աղջիկները նրա կողմից ենթարկվել են սեռական ոտնձգությունների։
Ավելի վաղ մոտ 40 հայտնի դերասանուհիներ հանդես էին եկել մեղադրական հայտարարություններով՝ հասցեագրված հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին։ Նա 30 տարի սեռական բնույթի ոտնձգություններ էր կատարել իր հետ համագործակցող դերասանուհիների նկատմամբ։