Հանրահայտ բրիտանացի երգիչ և լավագույն երգի համար «Օսկար» մրցանակ նվաճած Սեմ Սմիթը խոստովանել է, որ իրեն հավասարապես զգում է և՛ տղամարդ, և՛ կին։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։
25-ամյա երաժիշտի խոսքով՝ ինքը հաճախ սիրում է կանացի հագուստ կրել և տանն ունի բարձրակրունկ կոշիկների հավաքածու։ Նա նշել է, որ իր կյանքում եղել է որոշակի պահ, երբ ինքն ընդհանրապես տղամարդու հագուստ չի ունեցել։
Սմիթը նշել է, որ եղել են և՛ դատապարտողներ, և՛ իր դիրքորոշումը հարգողներ ու աջակցողներ։
Սեմ Սմիթը հանդիսանում է ԼԳԲՏ փոքրամասնության բացահայտ ներկայացուցիչ։ Երգիչը պատմել է նաև, որ իր կողմնորոշման մասին ընկերներին խոստովանել է 10 տարեկանում։