Երիտասարդ կնոջը լքած հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը կարող է հայտնվել հոսփիսում։ Այս մասին հայտնել է նրա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի օգնականը, հայտնում է eg.ru-ն։
Նրա խոսքով՝ դերասանն ամուսնալուծության դեպքում կուղևորվի խնամքի հատուկ կենտրոն, իսկ դա տեղի կունենա այն պատճառով, որ շատերը Ջիգարխանյանին տրամադրում են կնոջ դեմ։ Նա նշել է, որ սկանդալից հետո Վիտալինայի ինքնազգացողությունը խիստ վատացել է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 82-ամյա դերասանի ողջ ունեցվածքը գրանցված է Վիտալինայի անունով։ Անշարժ գույքը չի համարվում ամուսնության ընթացքում համատեղ ձեռքբերում, այլ ամբողջովին պատկանում է Վիտալինային։ Բոլոր 3 բնակարանները Վիտալինայի անունով են գրանցվել պսակադրությունից 1 օր առաջ։