Akhaltskha.net-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 21-ին Վրաստանում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Ախալցխայի թիվ 37 ընտրատարածքում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
Քաղաքապետի պաշտոնի համար պայքարող Զազա Մելիքիձեն ստացել է ընտրողների 69 տոկոսի աջակցությունը:
Իշխող կուսակցությունը 66 տոկոսով հաղթում է ընտրություններին՝ համամասնական համակարգով: «Վրացական երազանքի» թեկնածուները հաղթեցին Ախալցխայի մունիցիպալիտետի բոլոր 18 մեծամասնական ընտրատարածքներում:
«Բոլոր թաղամասերում ավարտվեց ընտրական գործընթացը: Բոլոր քվեաթերթիկները մեզ մոտ են, և մեր տվյալներով՝ այս ընտրություններին հաղթեց «Վրացական երազանքը»-ը: Մենք ստացել ենք 4 բողոք-դիմում՝ տարբեր խախտումների հետ կապված»,- ասել է Թեա Գավաշվիլին՝ Ախալցխայի թիվ 37 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահը: