Ռուսաստանը դրականորեն է ընդունում Թուրքիայի առաջարկը՝ վարորդների համար երկու երկրների միջև առանց վիզայի ռեժիմ սահմանելու վերաբերյալ։ Նման հայտարարություն է արել էներգետիկայի նախարար, ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Նովակը, փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք դրական ենք գնահատում առանց վիզայի ռեժիմի սահմանումը Թուրքիայի քաղաքացիների համար։ ՌԴ ԱԳՆ են արդեն փոխանցվել առաջարկներ՝ ուղղված ծառայողական անձնագրերի տերերին և մեծ բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին վիզաներից ազատելու վերաբերյալ։ Լավատեսորեն ենք տրամադրված գործընթացի շուտափույթ ավարտման հարցում»,-ասել է նա։