Ընտանեկան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր անձնական միկրոբլոգում ցուցադրել է 10-ամյա վաղեմության արխիվային լուսանկար։ Քիմը որոշել է ցուցադրել լուսանկար հենց Playboy-ի համար արված ֆոտոսեսիայից։
Լուսանկարը թվագրվում է 2007 թվականին։
Լուսանկարը բառացիորեն «պայթեցրել» է համացանցն ու դարձել շաբաթվա ամենաքննարկվող իրադարձությունը։ Միլիոնից ավելի լայքերից զատ, գտնվել են նաև քննադատներ, ովքեր դատապարտել են Քարդաշյանին պլաստիկ վիրահատություններով չափից շատ տարվելու համար։