Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

Թնդանոթի միս կդառնա գիտական կորիզը, երաժիշտը. օլիգարխի, պաշտոնյայի զավակին առաջնագծում չենք տեսնի

ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դոցենտ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը կարծում է, որ ակադեմիական տարկետման ներկայիս կարգի փոփոխությունը, վերացումը սխալ որոշում է և չի նպաստելու ո՛չ գիտության զարգացմանը, ո՛չ էլ բանակում որակալ զինծառայողների ավելացմանը: Նրա դիտարկմամբ՝ այդ կերպ չեն կարող նաև կոռուպցիայի դեմ պայքարել, լուծել ծառայությունից խուսափելու հարցը, սողանցքներ միշտ լինում են:

«Պարբերաբար մեր իշխանությունները ելնելով տարբեր՝ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներից փորձում են այս կերպ լուծել մեր բանակի զինվորականներով ապահովվածության խնդիրը և երկրի մարտունակության խնդիրը, բայց դա իմ կարծիքով՝ փակուղի է և ոչ միայն չի օգնի մեր բանակը առավել մարդաշատ դարձնելուն, այլ կվնասի շատ ոլորտների: Իմ համոզմամբ՝ դա կոռուպցիոն ավելի մեծ ծավալների ռիսկեր կարող է ունենալ՝ թե՛ հիվանդությունների և թե՛ մնացածի մասով: Առավել վտանգավոր բան ասեմ, որին հիմա ենք բախվում, ես տեսնում եմ, թե ինչպես են հանրապետության շատ քաղաքացիներ իրենց երեխաներին դարձնում ՌԴ քաղաքացի, քանի որ նրանց մոտ բանակը մեկ տարով է և պատերազմական ուղղակի գործողությունների մեջ ներգրավված չէ: Պատկերացրեք՝ ինչ տեղի կունենա ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և այլ առումներով»,-շեշտեց նա:

Նարինե Դիլբարյանը ընդգծեց, որ այս օրինագծով չեն կարող նպաստել, որ օլիգարխների, պաշտոնյաների զավակները ծառայեն, թնդանոթի միս, զոհ կդառնա իրական գիտական կորիզը, երաժիշտը, իսկ նրանց զավակներին այդպես էլ առաջնագծում չենք տեսնի, լավագույն դեպքում կծառայեն շտաբներում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում