ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն Իրանի հանդեպ պատժամիջոցների խստացման համար ԵՄ-ի հավանության կարիքը չունի։
«Անկեղծ ասած՝ ես ասել եմ նրանց, որ նրանք իմ ընկերներն են, այդպես էլ կա, մենք նրանց հետ ենք՝ լինի Էմանուելը կամ Անգելան, ինձ իսկապես դուր են գալիս այդ մարդիկ։ Ես ասել եմ նրանց. «Պարզապես շարունակեք գումար աշխատել, մի՛ անհանգստացեք այդ մասին, դուք ինձ հարկավոր չեք այդ իրավիճակում»»,-նշել է ԱՄՆ նախագահը Fox News-ի հետ հարցազրույցում։
Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ երբ իրանական կողմն ինչ-որ բան է գնում եվրոպական երկրներից, դա նրանց միլիարդավոր դոլարներ է բերում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ միանգամայն իրատեսական է համարում Իրանի հետ միջուկային համաձայնագրի լիարժեք չեղարկումը։