Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Բրյուսելը լավ գիտի՝ 2018-ից հետո էլ գործ է ունենալու Սերժ Սարգսյանի հետ

Քաղաքագետ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի դիտարկմամբ՝ ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը ՀՀ ինքնիշխանության վերականգնման առաջին, գերկարևոր քայլը կլինի, մնում է հուսալ, որ այն կստորագրվի:

«ԵՄ Շրջանակային համաձայնագիրը գերկարևոր փաստաթուղթ է ՀՀ -ի համար, կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի ողջ պաշտոնավարման ընթացքում միակ պետականամետ փաստաթղթի ստորագրման հեռանկարը ունենք այսօր: Վստահ եմ՝ այդ ամենը գիտակցում է նաև Սերժ Սարգսյանը»,-շեշտեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որը  համաձայնագրի ստորգրման հետ կապված արդեն իսկ մի շարք մտահոգություններ են հնչում ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև  Կարեն Կարապետյանի գործոնով պայմանավորված, քանի որ ըստ էության ԵՄ-ն  ուզում է հասկանալ, թե 2018-ից հետո ում  հետ է աշխատելու, իսկ Կարեն Կարապետյանն էլ աչքի չի ընկել ԵՄ –ի հետ Շրջանակային համաձայնագիրը կարևորելով, դրա չստորագրման մտավախությունները փարատելով, Նարեկ Սամսոնյանը ասաց. «Շատ   բնական է, որ Կարեն Կարապտյանը պետք է փորձեր ամեն ինչով խոչընդոտել , ասեմ ձեզ փորձել է խոչընդոտել իհարկե ներքին ձևվով , կուլիսային ճանապարհով, բայց չեմ կարծում, որ քաղաքական  այդպիսի  մակարդակում որոշումների կայացման վրա ունի ազդեցություն: Վերջերս կարծեմ «Սպուտնիկն» էր  ԵՄ հեռ Շրջանակային համաձայնագրի դեմ  ակնհայտ հակաքարոզչություն իրականացնում , անընդհատ ինչ-որ վերլուծաբաններ են հայտնվում: Այսինքն Մոսկվան փորձում է ինչ-որ ձևով ցույց տալ  իր դիրքորոշումը: Ինձ համար Մոսկվան և Կարեն Կարապետյանը շատ քիչ տարբերություն ունեն: Շատ ճիշտ զուգահեռ էր վերջերս մամուլում տարվել Քսենյա Սոբչակի դերակատարում ունեցող Կարեն Կարապետյանը այստեղ Մոսկվայի կողմից նշանակված մարդ է: Այն ինչ հիմա ընտրությունների ընթացքում պիտի կատարի Քսենյա Սոբչակը, Կարեն Կարապետյանը այստեղ կատարեց: Բայց Կարեն Կարապետյանը մեր ներքաղաքական գործընթացների վրա ազդելու ռեսուրս չունի»,-նշեց Նարեկ Սամսոնյանը: Նրա դիտարկմամբ՝ ԵՄ-ն լավ  գիտի  2018-ից հետո էլ գործ է ունենալու Սերժ Սերժ Սարգսյանի հետ:

Մանրամասները՝տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում