Tuesday, 23 04 2024
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել
Տավուշի «սրբազան պայքարը»․ նոր դերաբաշխում է արվել
Վիճել են, որդին դանակով մահացու հարվածել է հոր կրծքավանդակին
Իսկական դաշնակիցը
Ո՞րն է սահմանազատման այլընտրանքը
Սպանել է մորը, ապա գնացել է Կիևյան կամուրջ և իրեն ցած նետել
Փոխադարձ վստահությունը շատ կարևոր է, թեկուզ փոքր քայլերով. Վարդանյանը՝ Տավուշում սահմանագծման մասին

TED talks․ Միշել Օբամայի կրթության վերաբերյալ կոչը

Սա իմ առաջին ճանապարհորդությունն է: Առաջին ճանապարհորդությունը, որպես առաջին տիկին: Կարող ե՞ք պատկերացնել: /Ծափահարություններ/ Ու չնայած, որ ես առաջին անգամ չեմ Միացյալ Թագավորությունում, այնուամենայնիվ, պիտի նշեմ, որ շատ ուրախ եմ իմ այս առաջին պաշտոնական այցելության համար: Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության միջև հատուկ բարեկամական հարաբերությունները պայմանավորված են ոչ միայն կառավարությունների միջև եղած ջերմ հարաբերություններով, այլ նաև միևնույն լեզվով և արժեքներով, որ մենք կիսում ենք: Եվ այսօր նայելով ձեզ ես շատ լավ համոզվում եմ դրանում: Իմ այցելության ժամանակ ես մեծ պատիվ ունեցա հանդիպելու ամենահետաքրքիր բրիտանացի կանանց հետ: Կանայք, ովքեր ձեր բոլորի համար ճանապարհ են հարթել:

Եվ ես պատիվ ունեցա հանդիպելու նաև ձեզ հետ, Մեծ Բրիտանիայի և աշխարհի ապագա առաջնորդների հետ: Եվ, չնայած, որ մեր ապրելու պայմանները կարող են շատ տարբեր թվալ՝ իմ, որպես Միացյալ Նահանգների առաջին տիկին, և ձեր, որպես դպրոցականներ:Ես ցանկանում եմ, որ դուք հասկանաք, որ մենք շատ ընդհանուր բաներ ունենք: Իմ կյանքի ոչ մի դրվագ չէր կարող կանխորոշել, որ ես այստեղ կանգանծ կլինեմ, որպես առաջին աֆրոամերիկացի Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին տիկին։ Իմ պատմության մեջ այնպիսի մի բան չկար, որ ինձ հասցներ այստեղ: Ես չեմ մեծացել հարուստների կամ ապահովվածների ընտանիքում, կամ եղել այնպիսի սոցիալական դիրքում, որ խոսելու հնարավորություն ունենայի: Ես մեծացել եմ Չիքագոյի հարավային մասում: Դա Չիքագոյի ամենաիսկական մասն է: և ես աշխատավոր խավի զավակ եմ: Իմ հայրը իր կյանքի ամբողջ ընթացքում քաղաքի աշխատավոր է եղել:Իսկ իմ մայրը տնային տնտեսուհի է: Նա տան հոգսերն էր հոգում և զբաղվում էր իմ ու ավագ եղբորս դաստիարակությամբ: Նրանցից ոչ մեկը համալսարան չէր հաճախել: Իմ հայրը հիշողության հետ կապված տարբեր խնդիրներ ուներ դեռ մանուկ հասակից: Ու չնայած որ, տարիքի հետ նա դժվարանում էր քայլել և հագնվել առավոտներն … Ես նկատում էր, թե նա ինչպես է ավելի ու ավելի մաքառում.. իմ հայրը երբեք չի բողոքել իր խնդիրներից: Նա շնորհակալ էր այն ամենի համար ինչ ուներ: Պարզապես ավելի շուտ էր արթնանում ու ավելի շատ էր աշխատում: Ես ու եղբայրս մեծացել ենք այն ամենով ինչ մեզ իսկապես պետք էր. սեր, կայուն արժեքներ և հավատ այն փաստին, որ լավ կրթության և աշխատասիրության շնորհիվ, կյանքում կարող ենք հասնել ամենին :

Ես օրինակն եմ այն իրականության երբ աղջիկներին մանուկ հասակից հարազատները սիրում են ու նրանց մասին հոգում: Ես իմ կյանքի ընթացքում շրջապատված եմ եղել հիանալի կանանցով: Տատիկներ, ուսուցչուհիներ, մորաքույրներ, հորաքրոջ աղջիկներ և հարևանուհիներ, ովքեր ինձ սովորեցնում էին լուռ հպարտության ու ուժեղ լինելու մասին: և իհարկե իմ մայրը, որը իմ կայնքի ամենակարևորագույն օրինակելի անձն է եղել, ով ներկայումս ապրում է Սպիտակ տանը ու օգնում է հոգ տանել մեր երկու փոքր դուստրերի՝ Մալիայի ու Սաշայի մասին: Նա ակտիվ մասնակցություն ունի նրանց կյանքում, ինչպես նաև իմ կայնքում, և նրանց մեջ սերմանում է այն նույն արժեքները, որոնցով ժամանակին ինձ ու եղբորս է մեծացրել. Արժեքներ, ինչպիսիք են կարեկցանքը և միասնականությունը, վստահությունը և նպատակասլացությունը: և այդ ամենը համեմված է անսահման սիրով, որը միայն տատիկը կարող է պարգևել:

Ես բախտավոր եմ նաև այն առումով, որ միշտ խրախուսվել եմ ուժեղ տղամարդկանց կողմից, որոնք նույնպես եղել են օրինակելի անձիք իմ համար՝ որոնց թվում են հայրս, եղբայրս, հորեղբայներս և պապիկներս: Իմ կյանքում այդ տղամարդիկ նույնպես ինձ շատ կարևոր բաներ են սովորեցրել: Նրանք ինձ սովորոցրել են, թե ինչպիսին պիտի լինեն հարգալից հարաբերությունները կնոջ և տղամարդու միջև:Նրանք ինձ սովորացրել են, թե ինչպիսին պիտի լինի իսկական ամուր ամուսնությունը, որը կառուցվում է հավատի ու նվիրվածության հիման վրա, և դիմացինի առանձնահատուկ կողմերով հիանալու կարողության վրա: Նրանք են ինձ սովորեցրել, թե ինչ է նշանակումհայր լինել և ընտանիք պահել ու երեխաներ մեծացնել: Ոչ միայն հոգալ ու մտածել միայն քո ընտանիքի մասին, այլ նաև հասնել և աջակցել համայնքի մյուս երեխաներին:

Եվ դրանք այն նույն որակներն են, որոնք ես գտա իմ ամուսնու՝ Բարաք Օբամայի մեջ: Եվ երբ առաջին անգամ մենք հանդիպեցինք, մի բան կար, որ հատկապես տպավորվեց իմ մեջ, երբ նա ինձ ժամադրության կանչեց; Մեր ժամադրության օրը նա ինձ հրավիրել էր իր հետ մասնակցելու համայնքային հանդիպման: /Ծիծաղ/ Գիտեմ, այնքան էլ ռոմանտիկ չի հնչում: /Ծիծաղ/ Բայց երբ մենք հանդիպում էինք, Բարաքը համայնքային խորհուրդների կազմակերպիչն էր: Նա աշխատում էր՝ օգնելով մարդկանց գործ գտնել և փորձում էր միջոցներ հայթայթել համայնքի կարիքները հոգալու համար: Երբ համայնքային կենտրոնում նա խոսում էր բնակիչների հետ, նա երկու գաղափար ներկայացրեց։ Նա խոսում էր «աշխարհի մասին, ինչպիսին այն կա» և «աշխարհի մասին, ինչպիսին այն պիտի լինի»: Եվ ես այդ մասին անընհատ պատմում էի ամբողջ քարոզարշավի ժամանակ: Այն ինչ նա ասաց այն է, որ շատ հաճախ մենք ընդունում ենք այս երկու գաղափարների միջև ընկած տարածությունը: Եվ երբեմն մենք հարմարվում ենք իրականությանը, ինչպիսին այն կա, նույնիսկ, եթե այն չի համընկնում մեր արժեքների և ձգտումների հետ: Բայց Բարաքը այդ օրը մեզ հիշեցրեց այն մասին, որ մենք բոլորս այդ սենյակում շատ լավ գիտենք, թե մեր աշխարհը ինչպիսին պիտի լինի: Մենք բոլորս էլ գիտակցում ենք, թե ազնվությունը, արդարադատությունը և հնարավորությունը ինչ են իրենցից ներկայացնում: Մենք բոլորս էլ քաջ գիտակցում ենք այդ ամենը: Եվ հանդիպման ժամանակ նա կոչ էր անում, որ այդ համայնքում մարդիկ նվիրվեին այդ երկու գաղափարների միջև եղած անդունդի վերացմանը, կոչ էր անում միասին աշխատել, որպեսզի ներկայիս աշխարհը ու ապագա աշխարհը առավել մոտեցնել իրար ու դարձնել նույնը:

Եվ այսօր ես նորից հիշեցի այդ մասին, որովհետև ես համոզված եմ, որ այս դպրոցում դուք բոլորդ այդ երկու աշխարհները իրար միացնելու գործում կարևոր դեր եք ունենալու: Դուք այն կանայք եք, որ կառուցելու են մեր ապագա աշխարհը: Դուք եք պատմության հաջորդ էջը գրողները: Ոչ միայն ձեզ համար, այլ նաև ձեր սերնդի և գալիք սերունդների համար: Այդ պատճառով է, որ լավ կրթություն ստանալը շատ կարևոր է: Դրա համար էլ այն ամենը, ինչի մեջով անցնում եք՝ հաջողությունները և դժվարությունները, սիրելի և ատելի ուսուցիչները, բոլորն էլ կարևոր են: Որովհետև համայնքները և երկրները, ու ամբողջ աշխարհը ուժեղ է այնքանով, որքանով որ ուժեղ են այնտեղ ապրող կանայք: Եվ շատ կարևոր է միշտ հիշել դրա մասին:

Այդ առողջության գրավականն է հանդիսանում ձեր լավ կրթությունը: Առողջ ընտանիքի ու անառողջ ընտանիքի տարբերությունըկայանում է նրանում, որ առողջ ընտանիքի հիմքում կանգնած են քաջալերված կանայք: Ձախողված համայնքի և զարգացող համայնքի միջև տարբերությունը կայանում է նրանում, որ զարգացող համայնքում գերիշխում է հարգանքը կնոջ և տղամարդու միջև, ովքեր գնահատում են միմյանց ներդրումը համայնքի զարգաման գործում: Տարբերությունը թույլ ազգի և բարգավաճող ազգի միջև կայանում է հավասար կրթության հնարավորության ընձեռման մեջ տղաների և աղջիկների համար:

Եվ այս դպրոցը, որը Միացյալ Թագավորության առաջին կին բժիշկի անունն է կրում, և շրջապատող այլ շենքերը, որոնք նույնպես անվանվել են ի պատիվ հայտնի կանաց՝ մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կահլօի, Մերի Սակոլոյի, ջամայկացի բուժքրոջ, որին անվանում էին <<Սև Ֆլորենս Նայտինգալի>>, և անգլիական գրող Էմիլի Բրոնտեի անունով։ Ի պատիվ այն կանաց, ովքեր պայքարել են սեքսիզմի, ռասիզմի և արհամարանքի դեմ, որպեսզի հաստատեն իրենց դիրքը՝ հոգեկան հարմոնիային հասնելու համար: Նրանք ոչ մի խոչընդոտի առաջ կանգ չեն առել: Ինչպես այնտեղ փակցված ցուցանակն էր ասում. «Առանց արգելքների» Նրանք ապրելու ուրիշ տարբերակներ չէին ճանաչում, քան այն, որ հետևեն իրենց երազանքներին: Եվ այդպե վարվելով այդ կանայք շատ արգելքներ են վերացրել: Եվ շատ նոր դռներ են բացել միլիոնավոր կին բժիշկների և բուժքույրերի համար ինչպես նաև նկարիչների և գրողների համար, բոլոր նրանց համար, ովքեր հետևել են նրանց: և լավ կրթություն ստանալով, դուք ինքներդ կարող եք վերահսկել ձեր ճակատագիրը:

Խնդրոմ եմ սա լավ հիշեք: Եթե ուզում եք իմանալ, թե որն պատճառը, որ ես այսօր այստեղ կանգնած եմ, դա կրթության շնարհիվ է: Ես երբեք դասերց չեմ փախել: Կներք, չգիտեմ, թե դուք դասերց փախնում եք թե, ոչ: Ես դա երբեք չեմ արել: Ես սիրում էի բարձր գնահատականներ ստանալ: Ես սիրում էի խելացի լինել: Սիրում էի ժամանակին հաճախել դասերին: Սիրում էի իմ աշխատանքը ավարտին հասցնել: Ես մտածում էի, որ խելացի լինելը աշխարհում ամենալավ բանն է: Եվ դուք էլ, այս նույն արժեքներով, կարող եք վերահսկել ձեր սեփական ճակատագիրը: Դուք էլ կարող եք ճանապարհ բացել: Դուք էլ կարող եք իրականացնել ձեր երազանքները, և հետո, արդեն ձեր պարտականությունն է հասնել մյուսներին և օգնել, որ նրանք էլ ձեր նման նույնը անեն: Պատմությունը արդեն ապացուցել է, որ նշանակությու չունի, թե գյուղից ես, թե քաղաքից:

Քո հաջողությունը կորոշվի քո սեփական հոգու արիությամբ, քո ինքնավստահությամբ, և քո սեփական աշխատասիրությամբ: Սա է միակ ճշմարտությունը: Սա է այն աշխարհի իրականությունը, որում ապրում ենք: Դուք գիտեք, թե ինչպես վերահսկեք ձեր ճակատագիրը: Եվ դա հեշտ չի լինելու: Միանշանակորեն: Բայց դուք ունեք այն ամենը, ինչ ձեզ պետք է: Ամեն ինչ հաջողության հասնելու համար, արդեն իսկ ունեք այստեղ գտնվելով:

Ամուսինս աշխատում է այս մեծ գրասենյակում: Նրանք այն Օվալաձև գրասենյակ են անվանում: Սպիտակ տանը, նա իր գրասեղանի մոտ է նստում: Այն կոչվում է Վճիռների գրասեղան: Այն պատրաստվել է Նորին Մեծության Ռեզոլյութ նավի փայտից և նվիրվել է Թագուհի Վիկտորիայի կողմից: Այն մեր երկու ազգերի միջև անսահման բարեկամության խորհրդանիշն է հանդիսանում: Նրա անվանումը՝ Վճռական, մեզ անընդհատ հիշեցնում է, այն կարողության մաինի, որը պահանջվում է ոչ միայն երկիր կառավարելու համար,այլ նաև նպատակասլաց կյանք վարելու համար: Եվ հույս ոնեմ, որ ձեր երազանքները իրականացնելիս, միշտ վճռական կմնաք, որ առաջ շարժվեք առանց արգելքների, և կօգտագործեք ձեր տաղանդը, քանի որ բազմաթիվ տաղանդենրով եք օժտված, որոնց մենք ականատես եղանք: Ահա դրանք: Որպեսզի կառուցեք աշխարհը այպիսին, ինչպիսին այն պետք է լինի: Որովհետև մեր հույսը դուք եք: Մենք հույս ենք կապում ձեզնից յուրաքանչյուրի հետ, որ դուք կլինեք լավագույնը: Աշխարհը շատ մեծ է: Ու լի է դժվարություներով: Եվ մենք կարիք ունենք ուժեղ, խելացի, վստահ երիտասարդ կանանց, ոքեր առաջնորդելու պատասխանատվություն կստանձնեն:

Մենք վստահ ենք, որ դուք կարող եք այդ անել: Եվ մենք սիրում ենք ձեզ: Շատ շնորհակալություն:

/Ծափահարություններ/

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում