Amazon Prime Video հոսքային ծառայությունը հրապարակել է «Ժան-Կլոդ Վան Ջոնսոն» կատակերգական սերիալի թրեյլերը։ Այնտեղ Ժան-Կլոդ Վան Դամը մարմնավորում է ինքն իրեն։
Նա հանդես է գալիս լրտեսի դերով, ով պետք է մոտենա գլխավոր թշնամուն՝ բուլղարական թմրակարտելին։ Պատասխանատու հանձնարարության իրագործման համար նա վերցնում է Ջոնսոն կեղծանունն ու փոքր բյուջեով ֆիլմի նկարահանումների պայմանագիր ստորագրում։
Շոուի սցենարը գրել է Դեյվ Կալահեմը։ Նախագծի կյանքի կոչմամբ զբաղվել է Ռիդլի Սկոտի Scott Free Television ընկերությունը։
«Ժան-Կլոդ Վան Ջոնսոնի» պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 15-ին։