«Ես այսօր ևս այն տեսակետին եմ, որ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Բրյուսելում չի ստորագրվելու։ Պաշտոնական Երևանը կամ մերձիշխանական շրջանակներն այն տեսակետն են շրջանառում, որ ոչ թե չի ստորագրվելու, այլ հետաձգվելու է, բայց մեծ հաշվով տարբերություն չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը։
Մեր զրուցակիցը շարունակում է. «Երևանը, իսկ փակագծերում՝ Մոսկվան, անվերջ պատրվակներ է փնտրում այդ համաձայնագիրը չստորագրելու ու մեղքի բաժինը Եվրամիության վրա բարդելու համար։ Ես մեղադրում եմ նաև ԵՄ-ին, որ բավարար հետևողական ու խիստ չէ Հայաստանի նկատմամբ իր պահանջներում»։
Նարինե Մկրտչյանը նշում է նաև, որ մամուլն այս առումով մեծ անելիքներ ունի, սակայն, ցավոք սրտի, զարգանալու փոխարեն այս ոլորտում որոշակի նահանջ կա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: