Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հայտնի դարձան Երևանում Եվրամիության անցկացրած գոլֆի փառատոնի ու մինի-գոլֆի ընտանեկան մրցաշարի հաղթողները

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերը (#EUSportsFest):

Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերը նպատակաուղղված են առողջ և ակտիվ կենսակերպի խթանմանը: Մրցաշարերը նպատակ ունեն նպաստելու սպորտի ու ֆիզիկական կուլտուրայի խթանմանը բոլոր տարիքի մարդկանց շրջանում, խրախուսելու բոլորի ավելի ակտիվ մասնակցությունը սպորտային միջոցառումներին, մարզումներին և առաջնություններին:

#EUSportsFest2017-ը միտված է նաև բարձրացնելու Հայաստանի գրավչությունը զբոսաշրջիկների համար և աջակցելու Հայաստանում սպորտային զբոսաշրջության զարգացմանը:

#EUSportsFest մրցաշարերից երկուսը՝ ընտանեկան գոլֆի փառատոնն ու մինի-գոլֆի ընտանեկան մրցաշարը, մեկնարկել են հոկտեմբերի 7-ին ու անցկացվել մինչև հոկտեմբերի 22-ը, իսկ 2017-ի հոկտեմբերի 8-ին անցկացվել է լեռնային հեծանվավազք՝ նախատեսված երեխաների և մեծահասակների համար:

Ընտանեկան գոլֆի փառատոնի ու մինի-գոլֆի ընտանեկան մրցաշարի պաշտոնական եզրափակիչ խաղերն ու փակման արարողությունը տեղի ունեցան 2017-ի հոկտեմբերի 22-ին «Արարատ Վալի Քանթրի Քլաբ»-ում:

Մրցաշարին մասնակցեցին գոլֆի շուրջ 60 սիրահարներ, որոնք վերջին շաբաթների ընթացքում մարզվել են մրցաշարերի շրջանակում կազմակերպված դասընթացների ժամանակ:

Մրցաշարում հաղթող ճանաչվեցին Համբարձումյան Համբարձումը, Լիլիթ Հովհաննիսյանը և 7-ամյա Մարիա Բոյաջյանը, ովքեր ստացան իրենց գավաթներն ու պատվոգրերը Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկիից:

Իր ամփոփիչ ելույթում ԵՄ դեսպանը նշեց, որ չափազանց ողջունելի է, որ ԵՄ սպորտային այս նախաձեռնությանն այսքան մարդ է միացել, և հրավիրեց բոլորին միանալու նաև ԵՄ սպորտային առաջիկա նախաձեռնություններին:

Մրցաշարի ընթացքում տեղի ունեցավ նաև Հայաստանի ազգային գոլֆի ասոցիացիայի նախագահ Կարեն Հովհաննիսյանի «Գոլֆ բոլորի համար» գրքի շնորհանդեսը, որը տպագրվել է Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ:

Միջոցառումները կազմակերպվել էին Հայաստանի ազգային գոլֆի ասոցացիայի, ՀԱԳԱ գոլֆի ակադեմիայի, «Արարատ վալի» քաղաքամերձ ակումբի համագործակցությամբ և ամենամյա դառնալու միտում ունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում