59-ամյա Շերոն Սթոունը բազմաթիվ հաճոյախոսությունների է արժանացել՝ հրապարակելով նոր լուսանկար։ Չնայած տարիքին՝ աստղը հիանալի, թարմ և ձիգ տեսք ունի։ Նրա աչքերը շողում են, ոչ պակաս աչքի ընկնող է նրա ձյունաճերմակ ժպիտը։ Հայտնի շիկահերը կարճացրել է սանրվածքը, ինչի շնորհիվ ավելի երիտասարդ տեսք է ստացել։
Հարցազրույցներում Շերոնը բազմիցս հայտարարել է, որ չի վախենում ծերանալուց։ Նա չի թաքցնում, որ դիմել է բոտոքսի ներարկման, սակայն կանգ առել, քանի որ վախենում է դեմքի սառած արտահայտությունից։
«Թող իմ մեջ տեսնեն կնոջ, ում ուսերի հետևում մնացել են հետաքրքիր կյանքի տարիներ։ Բացի այդ, բոտոքսը, իմ կարծիքով, սեքսուալ չէ»,-Սթոունի խոսքերն է մեջբերում ELLE պարբերականը։