Կանադայի բնակչուհի Դենիզ Ռոբեթսոնն ու նրա ընկերը՝ Մորիս Տիբոն երկար տարիներ երազել են վիճակախաղով ջեքփոթ շահելու մասին, և երբ այդ օրը եկել է, Մորիսը հավաքել է իր իրերն ու անհետացել։ Ռոբերթսոնը դատի է տվել երիտասարդին, քանի որ կարծում է, որ շահման կեսը պետք է պատկանի իրեն։ Այս մասին հայտնում է CBC News-ը։
Տիբոն լքել է նաև խանութում իր աշխատանքը։
Աղջիկը դիմել է դատարան՝ նախազգուշացնելով Օնտարիոյի վիճակախաղերի և ազարտային խաղերի կորպորացիային շահման հետ կապված տարաձայնությունների մասին։ Գերագույն դատարանն արգելել է շահումը տրամադրել, քանի դեռ սեփականության խնդիրը չի լուծվել։ Տիբոն արդեն փորձել է վերցնել գումարը Տորոնտոյի մրցանակային կենտրոնից, սակայն փորձն անհաջողությամբ է ավարտվել։