«Դիալոգ» կազմակերպության հրավերով հոկտեմբերի 22-24-ը Հայաստան կայցելի ՌԴ Դաշնության Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, հայագետ Ռաֆաիլ Զինուրովը։
Դաշնության խորհրդի անդամ Ռաֆաիլ Զինուրովը և «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը կհանդիպեն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։ Հայաստանի խորհրդարանում կքննարկվեն ՀՀ և ՌԴ խորհրդարանականների միջև երկխոսության հետագա ընդլայնման հարցեր, հանրային դիվանագիտության գծով գիտական-վերլուծական ծրագրեր։
Ռուսաստանցի սենատորը և «Դիալոգ»-ի նախագահը մի շարք հանդիպումներ կանցկացնեն Հայաստանի գործընկեր կրթական և ակադեմիական հաստատություններում։
Ազգությամբ բաշկիր քաղաքական գործիչը «Հայաստան. Հազարամյակների ուղի…» եռահատորյակի հեղինակն է։ Նա այդտեղ չափածո շարադրել է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։