ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին՝ Թրամփ-կրտսերը, Instagram-ի իր էջում բաժանորդների հետ կիսվել է հոր՝ Սուպերմենի կերպարով լուսանկարով, որն ասես Time ամսագրի շապիկից լինի։
Սուպերմենի կոստյումով Թրամփի կրծքին պատկերված է Т տառը՝ ավանդական S-ի փոխարեն։ Թրամփը լուսանկարում պատկերված է մորուքով։ Օգտատերերը նշել են, որ այն շատ է սազում նախագահին։
Դոնալդ Թրամփ-կրտսերը լուսանկարին կից գրառմամբ բոլորին հաճելի հանգստյան օրեր է մաղթել։