Ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշանը դստեր՝ 4-ամյա Նորթ Ուեսթի հետ Լոս Անջելեսում կերակրել է անօթևաններին։ Աստղը սննդի փաթեթներ է գնել և անձամբ պարեկել բարեգործական ֆուրգոնում՝ սնունդ բաժանելով չունևորներին։
Փարիզում անցած տարի թալանի ենթարկելուց հետո հարցազրույցների ժամանակ նա բազմիցս խոստովանել է, որ նյութական արժեքներն իրեն այլևս չեն հետաքրքրում։
Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը 500 հազար դոլար էր նվիրաբերել «Հարվի» փոթորկից տուժածներին։ Բացի այդ, աստղը բարեգործական հիմնադրամներին է տրամադրում իր տարեկան եկամտի 10 տոկոսը։