2017 թվականի հունվարից սկսած Գերմանիայի ոստիկանությունը մոտ 900 գործ է հարուցել՝ կապված ահաբեկչության հետ, որից միայն 100-ն են ունեցել ձախ կամ աջ արմատական բնույթ։
Գերմանիայի Գլխավոր դատախազության զեկույցից, որտեղից էլ Welt am Sonntag թերթի լրագրողները ձեռք են բերել այդ տվյալները, հայտնի է դարձել նաև վիճակագրության ավելի քան եռակի աճի մասին, քանի որ դեռևս 2016 թվականին Գերմանիայում 250 գործ էր հարուցվել՝ կապված ահաբեկչության հետ։
Այս տարի արդեն մոտ 300 գործեր են փոխանցվել դատախազությանը։ Ոչ բոլոր գործերն են վերաբերվում Գերմանիայի տարածքում ահաբեկչական գործունեությանը։ Գործեր են հարուցված նաև Սիրիայի, Աֆղանստանի կամ Իրաքի քաղաքացիների դեմ, որոնց գործերը դատարանները դիտարկում են ԴԱԻՇ-ին կամ այլ արմատական խմբավորումներին նրան մասնակցության պատճառով։