«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) արաբ-քրդական դաշինքը հայտարարել է, որ վերահսկողություն է ստացել Սիրիայի արևելքում գտնվող Ալ-Օմար խոշոր նավթահանքի նկատմամբ, հայտնում է Reuters գործակալությունը։
Ընդգծվում է, որ ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիայի աջակցությամբ SDF-ը պայքար է մղել ընդդեմ ԴԱԻՇ-ի գրոհայինների Դեր Զորի և սիրիա-իրաքյան սահմանի շրրջանում, որտեղ բազմաթիվ հանքեր կան։
Ալ-Օմարը, որը գտնվում է Մեյադին քաղաքից 10 կմ հյուսիս, հանդիսանում է Սիրիայի խոշորագույն հանքերից մեկը։