Արմեն Ջիգարխանյանը վիրավորել է կնոջը երեխա ունենալու փորձերի համար։ Այս մասին դերասանը պատմել է «Կենտրոնական հեռուստատեսություն» ծրագրի ժամանակ։
82-ամյա Ջիգարխանյանը վերջապես հայտնել է իր 37-ամյա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ սկանդալի պատճառը։ Նրա խոսքով՝ այդ պատմության անկյունաքարը եղել է դերասանից երեխա ունենալու կնոջ ցանկությունը։ Ջիգարխանյանը հայտարարում է, որ նման ցանկությունը, հաշվի առնելով պոտենցիալ հոր պատկառելի տարիքը, կարող է առաջանալ միայն արկածախնդրի մոտ։
Վիտալինան իր հերթին ցանկանում է շուտափույթ հաշտեցում և ընտանեկան ներդաշնակության վերականգնում։ Նրան շատ է անհանգստացնում ամուսնու հետ նորմալ խոսելու անհնարինությունը, սակայն նա համառորեն սպասում է բոլոր տարաձայնություններն անձամբ պարզաբանելու հնարավորությանը։