Արգենտինացի հանրահայտ հարձակվող Լիոնել Մեսսիի նմանակը ներկա է գտնվել ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 9-րդ տուրից «Բարսելոնա»-«Մալագա» հանդիպմանը, որն ավարտվել է կատալոնական թիմի հաղթանակով՝ 2:0 հաշվով:
Մեսսիին շատ նման երիտասարդը իրանցի Ռեզա Պարաստեշն է: Հանդիպումից հետո նա «Բարսելոնայի» մարզաշապիկով իր լուսանկարը հրապարակել է Թվիթերում: