Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Քրդերը սխալվեցին իրենց հաշվարկներում. հանրաքվեի «հաղթաթուղթն» իրեն չի արդարացնում

Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանում սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հանրաքվեից հետո գնալով սրվում են քրդերի և Իրաքի կենտրոնական իշխանությունների հարաբերությունները: Վերջին օրերի իրադարձությունները ամենևին էլ քրդերին ցանկալի հունով չեն ընթանում:

Հոկտեմբերի 16-ին լրատվամիջները հաղորդեցին, որ Իրաքի կառավարական ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել նավթագազային պաշարներով հարուստ Քիրկուկի շրջանում, որը գտնվում էր քրդական զորամիավորումների վերահսկողության ներքո: Հաջորդ օրն արդեն հայտնի դարձավ, որ իրաքյան բանակը դուրս է մղել քրդերին Քիրկուկից՝ հաստատելով վերահսկողություն ոչ միայն քաղաքի, այլև Քիրկուկ նահանգի նավթագազային ենթակառուցվածքների նկատմամբ: Իսկ արդեն հոկտեմբերի 18-ին Իրաքյան Քրդստանի հանրաքվեի և ընտրությունների հարցերով բարձրագույն անկախ ընտրական հանձնաժողովը որոշում  է ընդունել նոյեմբերի 1-ին նախատեսված խորհրդարանական և նախագահական ընտրություններն անորոշ ժամկետով հետաձգելու մասին:

Որքա՞ն կխորանա քուրդ-արաբական առճակատումը Իրաքի ներսում, ինչպե՞ս կհանգուցալուծվի քրդերի սկսած անկախության գործընթացը, և ինչպե՞ս այս իրադարձությունները կազդեն հարևան Սիրիայի վրա, որտեղ ևս կա մեծաթիվ քրդական բնակչություն: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արաբագետ Արմեն Պետրոսյանը:

– Ինչպե՞ս կգնահատեք ներկայիս իրավիճակը՝ հաշվի առնելով վերջին տեղեկությունները: Որքա՞ն կսրվեն արաբա-քրդական հարաբերությունները Իրաքի ներսում:

– Բնականաբար, բավական բարդ է կանխատեսել, թե որքանով կսրվի իրավիճակը, բայց ակնհայտ է այն, որ նման զարգացումներ սպասվում էին: Հատկապես հանրաքվեի անցկացումից հետո ականատես եղանք բավական լուրջ ճնշման Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության ղեկավարության նկատմամբ ինչպես Իրաքի դաշնային կառավարության, այնպես էլ տարածաշրջանային մի շարք պետությունների կողմից, և ամբողջ նպատակն այն էր, որ Էրբիլը հրաժարվի հանրաքվեի արդյունքներից: Զուգահեռաբար տեսանք նաև հակառակ գործընթացն առ այն, որ Քրդստանի տարածաշրջանի ղեկավարությունը բավական անհողդողդ է և պնդում է իր դիրքորոշման վրա: Այս համատեքստում ականատես եղանք որոշակի գործողությունների քաղաքակական, տնտեսական, իրավական հարթություններում, այսինքն՝ ճնշումը համակողմանիորեն ավելացավ:

Քիրկուկում ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները կարելի է տեղավորել նշված գործընթացների շրջանակներում, բայց արդեն ռազմական հարթության տեսանկյունից: Դժվար է ասել, թե որքանով կխորանա այս իրավիճակը: Ըստ իս, երկու կողմն էլ՝ և՛ Բաղդադը, և՛ Էրբիլը, հակված չեն իրավիճակը ռազմական ճանապարհով հանգուցալուծելուն: Թեպետ պաշտոնապես չի հաստատվել, բայց որոշ աղբյուրներ նշում են, որ Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին վերջնագիր էր ներկայացրել Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը՝ պահանջելով վերադարձնել Քիրկուկի բոլոր պետական կառույցները, ինչպես նաև այնտեղ առկա ռազմաբազան, նավթահանքերը Բաղդադի վերահսկողության ներքո: Վերջնագրի ժամկետ էր նշվել հոկտեմբերի 15-ը, փաստորեն այդ վերջնագիրը մերժվել է, ինչի պատասխանն էլ եղան ռազմական այս գործողությունները Քիրկուկի դեմ, ապա նաև՝ այլ, այսպես կոչված վիճելի տարածքների: Բայց ակնհայտ է մի բան, որ երկու կողմն էլ հակված չեն ռազմական իրավիճակի սրացմանը, քանի որ երկուսն էլ ունեն լուրջ խնդիրներ այլ ճակատներում:

Ստեղծված իրավիճակում մեծ դերակատարություն ունեն արտաքին խաղացողները, որոնց ազդեցությամբ գուցեև հնարավոր լինի կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ և խնդիրը տեղափոխել բանակցային հարթություն: Մյուս կողմից պետք է հասկանանք, որ հատկապես տարածաշրջանային այնպիսի դերակատարների, ինչպիսին Իրանն ու Թուրքիան են, ձեռնտու է իրադրության ռազմական թեժացումը որոշակի սահմաններում:

– Բայց նավթով հարուստ Քիրկուկի կարևորությունը արդյո՞ք չի ստիպի երկու կողմերին ի վերջո գնալ ռազմական առճակատման:

Բնականաբար, Քիրկուկի և՛ ռազմավարական, և՛ տնտեսական, և՛ ինչու ոչ, աշխարհագրական կարևորությունն է պատճառը, որ կողմերը գնում են առճակատման, բայց երկու կողմն էլ պիտի հաշվի առնեն սեփական հնարավորությունները՝ արդյո՞ք Էրբիլը պատրաստ է հաջողությամբ դիմակայել Իրաքյան կառավարական ուժերի և նրանց հարող զորամիավորումների դեմ, որոնց առանցքում  ժողովրդական աշխարհազորբ է՝ «Հաշդ աշ-Շաաբի»-ն, իսկ այդ ուժերի թիկունքում կանգնած է Իրանը, և մեկ անգամ չէ, որ քրդական աղբյուրները նշել են, որ այս կառույցի գործողությունները համակարգում են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրահանգիչները: Այսպիսով՝ ակնհայտ է դառնում Իրանի ակտիվ դերակատարության իրողությունը: Եվս մեկ կարևոր իրողություն՝ Քիրկուկի՝ թուրքոմաններով բնակեցված շրջաններում, ըստ տարբեր աղբյուրների, քրդական Փեշմարգայի դեմ ռազմական գործողություններն իրականացրել են թուրքոմաններից կազմված խմբավորումները: Այստեղ էլ, բնականաբար, թուրքական հետք պետք է տեսնենք: Այսինքն՝ քրդերը քաջ գիտակցում են, որ իրենց առջև կանգնած են ոչ միայն իրաքյան կառավարական ուժերը, այլև շատ ավելի ազդեցիկ ուժեր:

– Ի՞նչ եզրակացություն կարելի է անել հանրաքվեից հետո Բարզանիի կառավարության գործողություններից: Քրդերը պատրաստվո՞ւմ են անկախություն հռչակել:

– Հանրաքվեի անցկացումը, ըստ էության, խաղաքարտ էր Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության ձեռքին, որը քրդերը մտադիր էին օգտագործել հետագայում՝ հետճգնաժամային Իրաքում նոր սահմաններ գծելու և նոր կարգավիճակ հաստատելու նպատակով կայանալիք կամ ակնկալվող բանակցությունների ընթացքում: Հանրաքվեի հիմնական նպատակը դա էր: Այս հարցում պարզություն մտավ այն ժամանակ, երբ Մասուդ Բարզանին և Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը հայտարարեցին, որ իրենք չեն պատրաստվում անմիջապես հռչակել անկախություն՝ ի կատար ածել հանրաքվեի արդյունքները: Մինչդեռ, ինչպես հանրաքվեին նախորդած, և հատկապես հաջորդած զարգացումները ցույց տվեցին, որ քրդերն իրենց հաշվարկներում սխալվել էին, քանի որ չէին հաշվարկել նման դիրքորոշում ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ միջազգային հանրության կողմից: Եվ սա է պատճառը, որ Էրբիլը հայտարարեց, թե պատրաստ է բանակցությունների և պատրաստ է որոշակի ժամանակով հետաձգել անկախության հռչակումը: Ինչպես տեսնում ենք՝ հանրաքվեի «հաղթաթուղթն» իրեն չի արդարացնում: Իմ խորին համոզմամբ, եթե Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը չգնար հանրաքվեի ճանապարհով և հատկապես անցած 3-4 տարիների ընթացքում արձանագրած ձեռքբերումներով նստեր բանակցությունների կենտրոնական կառավարության հետ, անշուշտ, նրա դիրքերն ավելի ամուր կլինեին, իսկ հնարավորությունները՝ շատ ավելի առարկայական, ինչի տրամագծորեն հակառակ պատկերին ենք ականատես լինում այսօր:
– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ տարածաշրջանային և միջազգային բացասական արձագանքը կստիպի քրդերին հրաժարվե՞լ անկախ պետություն հռչակելու մտադրությունից կամ կազդի՞ նրանց որոշումների վրա:

Ստեղծված իրավիճակում երկու ճանապարհ կա: Առաջինը՝ հռչակել անկախություն և դեմ գնալ դեմ գնալ տարածաշրջանային որոշ դերակատարների լրջագույն ճնշմանը և միջազգային հանրության պահանջներին: Երկրորդը՝ գնալ բանակցությունների: Իմ կարծիքով՝ Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը մինչ այժմ բավական խոհեմ մոտեցում է ցուցաբերել գործընթացներին, ուստի փոքր-ինչ կասկածում եմ, որ նրանք կգնան կտրուկ քայլերի՝ կռհչակեն անկախություն: Դա կնշանակի դուրս գալ բավական լուրջ խաղացողների դեմ, որոնք սկզբունքորեն պատրաստվում են պաշտպանել իրենց շահերը՝ ընդհուպ մինչև ռազմական գործողությունների իրականացումը՝ քրդական գործոնի սպառնալիքը ամբողջ տարածաշրջանում նվազեցնելու նպատակով:

– Քրդերի անկախության ձգտումները, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կազդեն Սիրիայի ամբողջականության և Սիրիայում քրդական գործոնի ուժեղացման վրա:

– Ամեն ինչ պայմանավորված է Իրաքում ծավալվող գործընթացներից: Եթե, այնուամենայնիվ, Իրաքում քրդերը հռչակեն իրենց անկախ պետությունը, և գործընթացը հաջողի, այդ դեպքում նման ճանապարհով կարող են գնալ նաև Սիրիայի քրդերը, քանի որ նրանք էլ, ըստ էության,  այսօր ինքնաբավ են, ինքնավար, սեփական ուժերով վերահսկում են իրենց զբաղեցրած տարածքները և ոչ միայն և որոշ իմաստով ստեղծել են ինքնուրույն միավոր Սիրիայի հյուսիս-արևելքում: Տվյալ խնդրի առնչությամբ պետք է հաշվի առնել այն փաստը, որ Սիրիայի կառավարությունը, ականատես լինելով Իրաքում ընթացող գործընթացներին, արդեն իսկ կարծես  բանակցությունների ձեռք է մեկնել՝ Սիրիայի քրդերին բավական լայն ինքնավարություն շնորհելու պատրաստակամությամբ: Եվ դարձյալ, ինչպես Իրաքում է,  բոլոր գործընթացներն ընթանալու են հետճգնաժամային Սիրիայում, որն, ըստ ամենայնի, կունենա դաշնային կառուցվածք, որտեղ քրդերը, արդենիսկ նվաճելով բավական լայն իրավունքներ ու հնարավորություններ և հաշվի առնելով նաև Իրաքի քրդերի ճակատագիրը, կձևակերպեն իրենց հավակնությունները: Եթե Իրաքի քրդերի հավակնությունները ճնշվեն, ապա պարզ է, որ Սիրիայի քրդերը չեն փորձի ձգտել անկախ պետականության ստեղծման, այլ կհամաձայնեն լայն հնարավորություններով ու իրավունքներով ինքնավարության տարբերակին:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում