Սիրիայի և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետեր, գեներալներ Ալի Այուբն ու Մուհամմադ Բաքերին ստորագրել են հուշագիր՝ համակարգման հետագա զարգացման և ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
Փաստաթուղթը նախատեսում է մասնավորապես «երկու բարեկամ բանակների գործընկերության ընդլայնում ռազմական նախապատրաստության, ռազմական փորձի, ժամանակակից տեխնոլոգիաների և հետախուզական տվյալների փոխանակման ոլորտում՝զինված ուժերի մարտունակության բարձրացման նպատակով՝ ահաբեկչությանը և Մերձավոր Արևելքում ամերիկա-իսրայելական պլաններին դիմակայելու համար»,-նշում է գործակալությունը։
Դամասկոս կատարած իր այցի ընթացքում (հոկտեմբերի 18-21-ը) իրանցի գեներալն ընդունվել է նախագահ Բաշար Ասադի կողմից և նրան փոխանցել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձը, որում նա շնորհավորել էր Սիրիային և նրա ժողովրդին «ահաբեկչության դեմ պատերազմում հաղթանակների հետ կապված»։