Պաղեստինյան Քալքիլիա քաղաքում իշխանություններն անցկացրել են հանգուցյալ իրաքցի բռնապետ Սադամ Հուսեյնի պատվին հուշակոթողի բացման արարողություն։ Կոթողի մի կողմում նա պատկերված է ռազմական հագուստով և զինվորական ողջույն տալիս, մյուս կողմում՝ զենքով։
Քալքիլիա նահանգի նահանգապետ Ռադի Ռավայբան Սադամ Հուսեյնին անվանել է հերոսության, պատվի, ինքնության և անհնազանդության նույնպիսի խորհրդանիշ, ինչպիսին նահատակ Յասիր Արաֆաթն էր։ Նա երկու առաջնորդներին անվանել է «արաբների և նրանց վճռական որոշումների կողմնացույց»։
«Նախագահ Աբու Մազենն անպայման կգնա այդ երկու մեծն առաջնորդների ուղիով»,-հայտարարել է Ռավայբան։