«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ղեկավար Լարա Ահարոնյանի գնահատմամբ՝ այսօր «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության» մասին օրինագծի ընդունումը անհրաժեշտություն է, այն ընտանիքներում բռնությունը կանխարգելող կարևոր մեխանիզմ է:
«Վերլուծելով բռնության դեպքերը, որոնք ունեցել են նաև մահվան ելք, տեսնում ենք, որ եթե համապատասխան օրենքի մեխանիզմները լինեին շատ սպանություններ կարող էին կանխարգելվել: Ինչպես, որ Թագուհի Մանսուրյանի դեպքը եղավ, քանի անգամ դիմեց ոստիկանություն, բայց քանի որ մեխանիզմներ չկար, օրենքը չկար բավական պաշտպանություն չկարողացան ապահովել, տեսանք այդ ընտանիքում ինչ եղավ: Թագուհին մենակ չէ, այդ իրավիճակում շատ ուրիշ կանայք կան,ովքեր ավելի վատ՝ ցավոք սրտի վերջում հասել են մահվան»,-շեշտեց նա:
Մանրամասները՝տեսանյութում