Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Ի՞նչ զինատեսակներ կմատակարարվեն Հայաստանին ռուսական նոր ռազմական վարկով

Փորձագետները շարունակում են քննարկել ռուսական նոր «ռազմական վարկի» նշանակությունն ու նպատակները: Հիշեցնենք, հոկտեմբերի 12-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է Ռուսաստանի Դաշնությունից նոր «ռազմական վարկ» վերցնելու համաձայնագրի նախագիծը, ըստ որի՝ Հայաստանին արտոնյալ պայմաններով կտրամադրվի 100 միլիոն դոլարի վարկ՝ Ռուսաստանից ժամանակակից սպառազինություն և զինտեխնիկա գնելու նպատակով: Հայաստանը վարկն օգտագործելու է 2018-2022 թթ., իսկ վարկի մարումը պետք է կատարվի 2023 թվականից՝ տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող նախորդ վարկային համաձայնագիրը (200 միլիոն դոլարի չափով) Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել էր 2015 թ. հունիսին:

Հայաստանը բալանսի խնդիր չունի

Ի՞նչ խնդիրներ է հայկական զինուժը լուծելու ռուսական զենքի նոր խմբաքանակի միջոցով, և նկատի ունենալով նույն Ռուսաստանից և մի քանի այլ երկրներից միլիարդավոր դոլարների արժողության զենքի ձեռքբերումը Ադրբեջանի կողմից՝ որքանո՞վ է վարկային նոր համաձայնագիրը նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական ուժերի հավասարակշռության վերականգմանը կամ պահպանմանը:

Մեկնաբանելով հարցը՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանն իր առջև խնդիր չի դրել՝ վերականգնելու ռազմական ուժերի հավասարակշռությունը Ադրբեջանի հետ:

«Մենք ունենք անհրաժեշտ բոլոր զինատեսակներն ու ներուժը Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիան զսպելու համար: Դրա ապացույցներից մեկն էլ ապրիլյան իրադարձություններն էին. տեսանք, որ Արցախի Զինված ուժերը կարողացան արժանի հակահարված տալ և հետ մղել հակառակորդին: Մյուս կողմից էլ հասկանալի է, որ ընդհանուր առմամբ սպառնալիքները Հարավային Կովկասում շատ են և դրանք չեն բխում միայն Ադրբեջանից կամ Ադրբեջանի իշխանություններից: Ե՛վ մեր, և՛ հարակից տարածաշրջաններում այնպիսի գործընթացներ են տեղի ունենում, որոնք ստիպում են շատ ավելի աչալուրջ և պատրաստ լինել հնարավոր սպառնալիքներին: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ սպառազինություն Հայաստանը կարող է ձեռք բերել նոր վարկային համաձայնագրով, ապա որևէ տվյալ կոնկրետ զինատեսակների մասին առայժմ չկա, բայց պարզ է, որ 100 միլիոն դոլարը լուրջ ձեռքբերումների հնարավորություն է տալիս: Հայկական կողմը կարող է գնել և՛ պաշտպանական, և՛ հարձակողական զինատեսակներ»,- մեկնաբանեց քաղաքագետը:

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ ռազմաքաղաքական առումով զենքի նոր խմբաքանակի ձեռքբերման նպատակն առաջին հերթին թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպելն է, իսկ ընդհանուր առմամբ այս վարկը հայկական կողմին անհրաժեշտ է անվտանգության գործոնը Հարավային Կովկասում ամրապնդելու և ավելի կայուն դարձնելու համար:

Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ մենք չպետք է բավարարվենք այն մտքով, որ Հայաստանը ավելի էժան գներով է զենք ստանում Ռուսաստանից, քան Ադրբեջանը, այլ փորձենք հասնել նրան, որ սահմանափակվի ռուսական զենքի մատակարարումը Ադրբեջանի, և բացի այդ՝ Ադրբեջանում չկարծեն, որ Ռուսաստանից զենք ստանալով՝ ստանում են նաև հարձակվելու իրավունք:

Մոսկվան շարունակում է խթանել սպառազինությունների մրցավազքը

Թեմային «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ նաև Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող, Վաշինգտոնի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանը՝ նկատելով, որ Ադրբեջանը ևս պատրաստվում է մոտ ժամանակներում նոր ռազմական զինտեխնիկայի ու ռազմամթերքի գործարք կնքել Ռուսաստանի հետ։

Փորձագետը ռուսական ռազմական վարկի տրամադրման փաստը գնահատում է առաջին հերթին հետևյալ տեսանկյունից. «Մեզ վերջնականապես ներքաշեցին սպառազինություններ ձեռք բերելու մրցավազքի մեջ, ինչը ոչ միայն կարող է չաշխատել մեր օգտին, այլև կարող է լեգիտիմացնել Ռուսատանի և այլ ՀԱՊԿ Հայաստանի դաշնակից երկրների նոր ռազմական գործարքները Ադրբեջանի հետ։

Ռուսաստանը մի կողմից ընդդիմանում է Ուկրաինային ԱՄՆ պաշտպանական զենք մակատարարելուն՝ հայտարարելով, թե այդ քայլը կապակայունացնի իրավիճակը։ Այստեղ հարց է առաջանում՝ Ռուսաստանը իրավիճակի ապակայունացում չի՞ դիտարկում Ադրբեջանին մոտ հինգ միլիարդ դոլարի զենքի տրամադրելը։ Կարծում եմ՝ այստեղ Մոսկվան ուղղակի կիրառում է երկակի ստանդարտներ։ Պետք է հստակ ֆիքսվի Մոսկվայի համար, որ Ռուսաստանը ստանձնել է ԵԱՀԿ միջնորդ երկրի դեր՝ ղարաբաղյան հիմնախնդիրը բանակցային ճանապարհով խաղաղ կարգավորմանը նպաստելու նպատակով։ Ուստի լինելով ԵԱՀԿ անդամ, Մինսկի Խմբի համանախագահ երկիր՝ Մոսկվան պարտավոր է հարգել ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության գոտի զինտեխնիկայի մատակարարմենը վերաբերող էմբարգոի 1992 թվականի որոշումը, այլ ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր լարվածություն սերմանելով՝ սնել սեփական ռազմաարդյունաբերական համալիրը։ Ի վերջո, Ռուսաստանի այս քայլը կանաչ լույս է ապահովում այլ երկրների համար՝ ժամանակակից զինատեսակներ մատակարարել բացահայտ ագրեսիվ տրամադրություններ ունեցող Ադրբեջանին»։

Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր հերթին ասում է՝ թե Ռուսաստանը փորձում է օգտվել այն փաստից, որ Կովկասում կա հակամարտություն, և հակամարտող կողմերին զենք է պետք, ուստի առիթը բաց չի թողնում իր ռազմարդյունաբերական արտադրանքն իրացնելու համար. «Հաճախ Ռուսաստանը դա ներկայացնում է որպես հավասարակշռությունը պահպանելու կամ էլ վերահսկողություն սահմանելու փորձ, որ «եթե մենք ենք տալիս այդ զենքը, ապա կկարողանանք նաև վերահսկել դրա կիրառումը», բայց հասկանալի է՝ Ռուսաստանն այստեղ առևտուր է անում, փորձում է ստանալ օգուտներ և՛ քաղաքական, և՛ ֆինանսական, և՛ ռազմական ներկայության առումով»:

Գլոբալ խնդիրներ

Մյուս կողմից Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ Հայաստանին հավելյալ սպառազինություն տրամադրելու Ռուսաստանի այս քայլը կապված է ավելի լայն տարածաշրջանային գործընթացների և անկայունության հետ: Միտքն այն է, որ իր երկրի անվտանգությունն ապահովելու համար Ռուսաստանը պետք է ձգտի կայունություն հաստատել հարակից տարածաշրջաններում, հետևաբար քայլեր պիտի ձեռնարկի իր դաշնակիցների պաշտպանությունն ու անվտանգությունը ամրապնդելու ուղղությամբ: Քաղաքագետի խոսքերով՝ Հայաստանը նախկինում կնքված պայմանագրերով արդեն իսկ ստացել է մեծ քանակությամբ սպառազինություն և զինտեխնիկա, և այս իմաստով Ադրբեջանի հետ հավասարակշռության վերականգնման խնդիր չունի, հետևաբար եթե ռազմական բալանս կա, և կրկին ռազմական վարկ է տրամադրվում, նշանակում է՝ շատ ավելի հեռուն գնացող խնդիրներ կան:

«Պաշտոնական Մոսկվան, վերջին երկու-երեք տարիների ընթացքում հանդիպելով բազում մարտահրավերների Ռուսաստանը շրջապատող գրեթե բոլոր տարածաշրջաններում, շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանը միայնակ չի կարող դիմագրավել անվտանգության մարտահրավերներին, և եթե ուզում է համընդհանուր կայունություն, ապա պետք է նպաստի իր դաշնակիցների դիրքերի ամրապնդմանը: Հնարավոր է, որ այս անգամ Մոսկվան ոչ թե փորձում է պարզապես փող աշխատել մեր հակամարտության վրա, այլ վերջապես գիտակցել է, որ անկայունությունը Հարավային Կովկասում լուրջ սպառնալիք է նաև Ռուսաստանի համար, և այդ գիտակցությունը կարող էր ինչ-որ չափով պատճառ դառնալ, որ նոր վարկ տրամադրեն Հայաստանին»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Մոբիլ հրետանի

Խոսելով ռազմատեխնիկական բնույթի հարցերի մասին, թե կոնկրետ ի՞նչ զինատեսակներ կմատակարարվեն ՀՀ Զինված ուժերին նոր համաձայնագրով, Էդուարդ Աբրահամյանը, ըստ էության, համաձայնեց ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի կարծիքին, որ հայկական բանակին այսօր առաջին հերթին անհրաժեշտ են հրետանային հզոր համակարգեր: Բայց ի տարբերություն Ներսիսյանի՝ Էդուարդ Աբրահամյանը չի կարծում, թե Ռուսաստանը կհամաձայնի «Մստա-Ս» հաուբիցներ վաճառել Հայաստանին:

«Կարծում եմ՝ այս 100 մլն դոլարի վարկը հնարավորություն կտա ձեռք բերել թրթուրավոր, մոբիլ հրետանի, որի պակասը Զինված ուժերում նկատվում է: Չեմ կարծում, որ այս գումարը հնարավորություն է տալիս ձեռք բերել որոշակի «Մստա-Ս» համակարգերի ցանկալի խմբաքանակ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ռուստաստանը խնդիր ունի սպառազինելու իր համապատասխան զորամիավորումներն այս համակարգերով: Ուստի ավելի իրատեսական է, որ Հայաստանը ձեռք կբերի ավելի հին, բայց գրեթե նույն մարտական խնդիրը կատարող 2Ս5 «Գիացինտ-Ս» համակարգերը։ Այս զինատեսակի գնումը տեղավորվում է ցածր գներով զենք ձեռք բերելու տրամաբանության մեջ։ Չեմ բացառում, որ այս վարկով Հայաստանը կփորձի նաև հրետանու տեղորոշման համակարգեր ձեռք բերել»,- կանխատեսեց Էդուարդ Աբրահամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում