Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կարեն Կարապետյանի հույսը Մեդվեդևը չէ, նա հենց Սերժ Սարգսյանի ընտրությունն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը։

-Պարոն Կարախանյան, հրապարակվել է Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Ուսումնասիրելով դրույթները, ի՞նչ եք կարծում, Մոսկվան առարկություն կունենա՞։ Կան տեսակետներ, որ դրա չստորագրման դիմաց Մոսկվան կարող է Սարգսյանին վարչապետի պաշտոնում պահել, որքանո՞վ եք դա իրատեսական համարում։

-Այդ համաձայնագիրը զուտ Հայաստանի և Եվրամիության խնդիրն է, Ռուսաստանի հետ որևէ խնդիր չկա։ Բնական է՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և ունի որոշակի պարտավորություններ այդ միության կազմում, իրավական տեսակետից այդ կետերը պետք է համապատասխանեն և չհակասեն։ Այս պայմանագրում հակասող կետեր չկան, այն շատ ավելի դեկլարատիվ բնույթ ունի։ Թյուր կարծիք կա, թե Ռուսաստանը չի ուզում, որ Հայաստանը նման պայմանագիր կնքի Եվրամիության հետ, ինչո՞ւ չպետք է Մոսկվան ուզենա, որ Հայաստանը զարգանա։ Խոսքը ոչ միայն ԵՄ-ի, նաև Չինաստանի, Ճապոնիայի, այլ պետությունների համագործակցությունը Մոսկվային չի խանգարում։ Ի դեպ՝ նմանատիպ փաստաթուղթ Հայաստանը կարող էր ստորագրել նաև այն ժամանակ, երբ դարձավ ԵԱՏՄ անդամ, ինչո՞ւ Հայաստանը այլ պետությունների հետ պայմանագրեր չունի, չի մասնակցում ՆԱՏՕ-ի՝ թեկուզ սիմվոլիկ զորավարժություններին, Հայաստանի դրոշը բարձրացվում է չէ՞ ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ թեկուզ բժիշկների մակարդակով, բայց եղավ չէ՞ վերջերս մեկ անգամ։

Հայաստանի իշխանությունները խաղում են՝ պատասխանատվությունը քցում են Ռուսաստանի վրա, ինչ-որ չեն կարողանում անել, ասում են՝ Ռուսաստանն է խանգարում։ Բայց ես հստակորեն ասում եմ՝ չի խանգարում, ԵԱՏՄ-ն ունի խաղի հստակ կանոններ, որոնք պետք է պահպանվեն, եթե պահպանվում են՝ ինչ ուզում ես, որ միության հետ ուզում ես պայմանագիր կնքի։ Սա մեկընդմիշտ պետք է ֆիքսել ու առաջ գնալ։ Այլ հարց է, որ ԵՄ-ն կարող է առաջ քաշել կետեր, որոնք կհակասեն Հայաստանի պարտավորություններին, և իրավաբանորեն Հայաստանը չի կարողանա ստորագրել, բայց հիմա որևէ խնդիր չկա։ Եվրոչինովնիկների խնդրանքով՝ Հայաստանը որոշ քայլերի է գնում, օրինակ, Ալիևի հետ վերջին հանդիպումը։ Հայտարարում էին մի բան, դա չեն անում, հայտարարությունից հետ են կանգնում՝ գնում ժպտալով հանդիպում։ Այդ մարդկանց պետք է տարվա վերջ հաշվետվություններ ներկայացնել ու հանդիպում են կազմակերպում։ Բայց պետք է հասկանալ, որ դա ղարաբաղյան հիմնահարցի հետ որևէ աղերս չունի։

Ես կրկնում եմ՝ խնդիր չկա, Հայաստանը կարող է ստորագրել այդ համաձայնագիրը, եթե իհարկե վերջին պահին եվրոպացիներն այնպիսի կետեր առաջ չքաշեն, որոնք այդ ստորագրումը տեխնիկապես անհնար կդարձնեն։ Ռուսաստանի միջամտությունը չկա, ու պետք չէ ամեն անգամ անհարկի շահարկել։

-Դուք կարծում եք՝ Մոսկվան Հայաստանի ներքաղաքական կյանքում ազդեցություն չունի՞։ Ռուսական մամուլը վերջերս գրում էր, որ Պուտինը վերընտրվելուց հետո Մեդվեդևին փոխարինող է փնտրելու, իսկ Կարեն Կարապետյանի հույսը հենց Մեդվեդևն է 2018-ին, նրանք լավ հարաբերություններ ունեն հենց «Գազպրոմ» ից։ Կկարողանա՞ Մեդվեդևն օգնել Կարապետյանին։

-Ես համաձայն չեմ, որ Կարեն Կարապետյանը միայն Մեդվեդևի հույսով է։ Բնական է՝ Կ. Կարապետյանը աշխատել է Ռուսաստանի պետական հիմնարկում, բայց այդպիսի բան չկա՝ նրա հետ հույսեր չի կապում։ Ի սկզբանե Կարեն Կարապետյանը եղել է Սերժ Սարգսյանի ընտրությունը։Նրա փոխարեն կարող էր լինել Ռուբեն Վարդանյանը, մյուս Կարեն Կարապետյանը, Սամվել Կարապետյանը՝ հազար ու մի մարդ: Նա աշխատել է Ռուսաստանի պետական հիմնարկում, բնութագիր է ստացել, բայց այնպես չէ, որ Մեդվեդևի հետ հույսեր են կապվում։

Հումորի ժանրից են այն խնդիրները, որ դրվում են Կարեն Կարապետյանի վրա այժմ։ Եթե նույնիսկ նրան շատ լավ վերաբերվենք՝ ոչ մի դրական բան չկա։ Վերջին թանկացումները խայտառակություն էին՝ բենզին, կարագ, միս։ Բոլոր հասկացող մարդիկ գիտեին, որ նա չի կարողանա ռեալ փոփոխություններ անել այդ համակարգում։ Շատ հնարավոր է, որ Կարեն Կարապետյանը մնա վարչապետ, և լավ կլինի, որ այս իրավիճակում մնա, բայց նման ծավալի ներդրումների մասին պետք է մոռանալ։ Այս համակարգում ոչ ոք չի ուզենա ներդրումներ անել։ Թանկացումները պետական պրոպագանդայով չես թաքցնի, մարդիկ, ովքեր չեն հարմարվում՝ արտագաղթում են, դա թաքցնել չես կարող։ Նրանք, ովքեր կարողանում էին ժամանակին ընդզվել՝ հիմա գնում են դուրս ու պայքարող զանգված Հայաստանում չի մնում։ Այստեղ նաև խնդիրներ են առաջանում ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված, որը տեղափոխվում է մյուս տարվա սկիզբ։

-Կապված 2018-ի հե՞տ։ Կարծում եք՝ վարչապետի անձը կարո՞ղ է որոշիչ լինել այս հարցում։ Օրինակ՝ ժնևյան հանդիպումից ստացա՞ք այնպիսի տպավորություն, որ դա Սարգսյանի վերջին հանդիպումն էր Ալիևի հետ։

-Ընդհանրապես պետք է հասկանալ մի պարզ իրողություն՝ այս հանդիպումները որևէ կապ չունեն բանակցությունների հետ. պետք է մազոխիստ լինել, որ ասել՝ դա բանակցություն է։ Արդեն երկար ժամանակ բանակցությունները վարվում են այլ տեղերում, այլ կաբինետներում, այլ կազմով։ Նալբանդյան, Մամեդյարով, Սարգսյան, Ալիև… դրանք բանակցություններ չեն, ձևական, ցուցադրական միջոցառումներ են։ Ղարաբաղի հարցի հետ կապված ոչ մի հարց իրենք չեն քննարկում, այլ՝ Մերձավոր Արևելքի մեծ խաղ է տեղափոխվել այդ հարցը։ Բնական է, որ այդ հարցը լուծվելու է, լինելու 5-10 օրյա պատերազմ, իհարկե շատ վատ է, բայց զոհեր են լինելու։ Դրանից հետո փաստաթղթեր են կնքվելու եւ ռեալ պրոցեսը կգնա։

-Ամեն դեպքում՝ մի բան է սեղանի շուրջ Ալիևը նստի Սերժ Սարգսյանի հետ, այլ բան է՝ Կարեն Կարապետյանի։

-Համաձայն եմ, որ արտաքնապես մեծ տարբերություն կա, բայց բովանդակային որևէ տարբերություն չկա։ Բանակցային պրոցես չկա՝ այդ հարցն այլ տեղ է լուծվում։

Պետությունը պետք է ազգային շահեր ունենա ու հստակ հասկանա իր հնարավորությունները, դրան համապատասխան քաղաքականություն վարի։ Հայաստանի դեպքում՝ նույնիսկ մանկապարտեզ էլ չի, չգիտեմ՝ ինչ ասեմ։ Դատարկ հայտարարություններ, մինչդեռ պետությունը պետք է հասկանա՝ պետք է պատերազմի, չէ՝ խաղաղություն կնքի, պետք է բանակցի, ոչ՝ չգնա հանդիպման։ Հայաստանն այս մոդելի տեսակետից լրիվ զրո է։ Միայն հայտարարեն՝ Ռուսաստանը «քըխ» է, իրենք լավն են, մեղավորը Ռուսաստանն է, իրենք ապրանքը թանկացնում են՝ մեղավորը Ռուսաստանն է, եկեք հակառուսական տրամադրություններ տարածենք։ Բայց դրանով արտագաղթը դադարո՞ւմ է, ժողովրդի վիճակը լավանո՞ւմ է։ Այսօրվա դրությամբ պատերազմը ուղղակի հետաձգված է, բայց վաղ թե ուշ լինելու է՝ իհարկե ոչ լայնածավալ, բայց լինելու է։ Հայաստանն ասում է՝ եթե վերահսկողության մեխանիզմներ չներդնեք, չենք գա բանակցության, բայց վազելով գնում է։ Գնացինք մի քիչ Ալիևի իմիջի վրա աշխատեցինք՝ եկանք, ուրիշ ոչինչ։ Եկել հասել ենք սրան, սա է ողբերգությունը։ Եվ շատ ողբերգություններ տեսանք՝ ուզում եմ ցավակցել Լևոն Հայրապետյանի մահվան հետ կապված, մեծ ողբերգություն և էլ ավելի մեծ ողբերգություն է այն, որ բոլորս՝ Հայաստանի իշխանություններն ու մնացածը, չկարողացանք այդ հարցը նորմալ լուծել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում