«Մանչեսթեր Յունայթեդն» առաջին պարտությունը կրեց Անգլիայի ընթացիկ առաջնությունում հյուրընկալվելիս 2:1 հաշվով զիջելով Պրեմիեր լիգայի նորեկ «Հադերսֆիլդին»:
Երկրորդ կեսում Ժոզե Մոուրինյոն ասպարեզ դուրս բերեց Հենրիխ Մխիթարյանին և Մարկուս Ռեշֆորդին: Վերջինին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը:
«Մանչեսթեր Սիթին» այսօր 3:0 հաշվով առավելության է«Բարնլիի» նկատմամբ և հիմա 25 միավորով ամրապնդվել է առաջին տեղում: Այս պահին երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 20 միավոր: