Թուրքիան «Գազպրոմին» դրական եզրակացություն է տվել թուրքական ափի մոտ «Թուրքական հոսք» նախագծի վերջին հատվածում շրջակա միջավայրի վրա ազդեցության մազին զեկույցին: INTERFAX-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Անատոլի Յանովսկին:
Նա նշել է, որ այդ գազատարով մատակարարվող գազի գնի հարցը ներկայումս էներգետիկայի նախարարության մակարդակով չի քննարկվում: