Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համաձայնագիրը: Այս մասին ասվում է թուրքական Resmi Gazete թերթի կայքում:
Հաղորդագրության համաձայն՝ վավերացվել է փաստաթուղթ հարաբերությունների ամրապնդման մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ստորջրյա հարձակումը, ստորջրյա պաշտպանությունը և որակավորված սուզորդների պատրաստումը:
Համագործակցության մասին փաստաթուղթը ստորագրվել է 2017 թ. մայիսի 5-ին Անկարայում: